Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ունի երկու գերկարևոր վկա

Որոշ անձինք ասում էին, թե 2016-ի Ապրիլյան պատերազմը «ծախված» է,«պայմանավորված» և որ «որոշ ուժեր» այդպիսով փորձում էին քողարկելով «հողեր հանձնել» Ադրբեջանին: Եվ ահա այդ խոսակցությունների, բամբասանքների և նաև բարձրագոչ հայտարարությունների պատճառով արդեն քանի ամիս է, ինչ Հայաստանի

Ազգային Ժողովում պատգամավոր Անդրանիկ Քոչայանի գլխավորությամբ գործում է Ապրիլյան պատերազմը քննող  հանձաժողով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի խումբ մարդիկ օր ու գիշեր «գլուխ են ջարդում», փորձելով գուշակել գաղտնիքները, բացահայտել անցյալը և դրա համար հարցաքննության են հրավիրում նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Այստեղ տեղին է հիշել մի ժողովրդական խոսք՝ «Մի հիմար ջրհորը քար է գցում,100 խելոք չեն կարողանում հանել»:

Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողով այս կամ այն անձին հրավիրելու մասին լրատվությունն էլ իշխանական ֆեյքերով և լրատվամիջոցներով փորձում են վերածել մեծ աժիոտաժի և    սկանդալի,ներկայացնելով, թե հեսա ուր որ է Ապրիլյան պատերազմը «ծախողները» կբացահայտվեն, այնինչ իրականում ոչ մի աժիոտաժ էլ չկա, կատարվող գործողություններն էլ կարելի է համեմատել 1 բաժակ ջրի մեջ փոթորիկ ստեղծելու փորձերին: Հանրության մեծամասնությունն ամենևին էլ չի հետաքրքրվում այդ շոուով և չի էլ ցանկանում տեղեկանալ մանրամասներին:

Ապրիլի 7-ին  պարզվեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն, ով ևս հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողով, ընդունել է հրավերն ու ապրիլի 16-ին կմասնակցի հանձնաժողովի նիստին: Սակայն գրեթե միաժամանակ լրատվամիջոցներում անակնկալ կերպով հայտնվեց ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունը, որով նա առաջարկում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

                                         Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում և հարիր չէ, որ տվյալ պահին Հայաստանում նման հարցեր արծարծվեն, և լինի լարվածություն և անախորժ իրավիճակ, ու միգուցեև նա շատ ճիշտ է: Սակայն կա նաև տվյալ խնդրի լուծման շատ կարճ և կոնկրետ տարբերակ, որին անդրադառնալու համար եկեք միասին վերհիշենք սկիզբը: Որոշ անձինք խոսում էին 2016-ի ապրիլյան պատերազմի «ծախված», «պայմանավորված» լինելու և «որոշ ուժերի»  կողմից Ադրբեջանին «հողեր հանձնելու» մասին:

Եվ այդ ամենի պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծվել է տվյալ քննիչ հանձնաժողովը: Այստեղ պետք է ընդգծել սակայն, որ Ապրիլյան պատերազմը «ծախված» լինելու մասին հայտարարել և բազմիցս կրկնել է հենց անձամբ նույն Նիկոլ Փաշինյանը: Ակամայից հիշում ենք մեկ այլ ժողովրդական խոսք՝ «աղվեսը վկա է բերում իր պոչը»:

Հարց է առաջանում, եթե հենց Նիկոլ Փաշինյանն է նախկինում բազմիցս հայտարարել, թե «տեղեկություններ ունենք, որ Ապրիլյան պատերազմը իրականացել է Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ պայմանավորվածությամբ», ի՞նչու է նա այժմ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծել, և Ապրիլյան պատերազմում պայմանավորվածությունները դրժող անձնանց հրավիրում տվյալ հանձնաժողով, որպեսզի բացահայտվի, թե իբրև Ապրիլյան պատերազմը պայմանավորված էր:

Եթե առաջիններից մեկը Նիկոլ Փաշինյանն էր  հայտարարողը, թե Ապրիլյան պատերազմը «ծախված» է և «պայմանավորված», ի՞նչու հենց ինքն առաջինը չի գնում իր բացած հանձնաժողովի նիստին մասնակցելու և չի բացահայտում այն, ինչ գիտեր: Ի՞նչի համար է այս շոուն: Եթե հենց ինքն էր հայտարարում, ի՞նչի համար է ընդհանրապես պետք այդ քննիչ հանձնաժողովը: Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի այդ պայմանավորվածության մասին, թող ասի և բացահայտի ամեն ինչ:

     Կա ևս մեկ անձ, որը «Սասնա  Ծռեր» կուսակցության լիդեր Ժիրայր Սեֆիլյանն է, որն իր թիմակիցների հետ ևս բազում անգամներ հայտաարել է, թե «Ապրիլյան պատերազմը պայմանավորված էր» և որ այդպիսով նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փորձում էր թաքուն «հող հանձնել»:

Դա են պնդել թե՛ Ժիրայր Սեֆիլյանը, թե՛ «Սասնա Ծռեր» կուսակցության այլ ղեկավարները, թե՛ կուսակցության համակիրները: Նրանց այդ խոսքերի համար Ազգային ժողովի պատգամավորական արտահերթ ընտրությունների ժամանակ մի քանի մարդ անգամ իրենց ձայնն են տվել, որպեսզի նրանք արժանանան մանդատների, գնան Ազգային ժողով և բարձրաձայնեն ու բացահայտեն «ծախված» պատերազմը: Նրանք մանդատների չարժանացան, անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքեցին, սակայն միևնույն է, ընտրողների սպասումներն արդարացնել և թեկուզև փոքրաթիվ ձայն տվողների ձայնին տեր կանգնել է պետք:

 Այստեղ ևս մեկ հարց է առաջանում. ի՞նչու Ժիրայր Սեֆիլյանին ևս Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովը չի կանչում նիստի և չի հարցնում նրանից այդ մասին:

Ի՞նչու հենց Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանն անձամբ չեն դիմում այդ հանձնաժողովին և չեն

գնում պատմելու ու բացահայտելու այդ իրենց իմացած գերկարևոր վկայությունները:

Եթե նրանք իրոք սրտացավ և հայրենասեր անձինք են, որոնք նման պատերազմական հանցագործության մասին են տեղյակ, ուրեմն օր առաջ պիտի անեին այդ քայլը և նպաստեին «ծախվածների» բացահայտմանը, այնինչ նրանք այդ քայլը չեն անում, ինչը թույլ է տալիս կարծել, որ գործ ունենք դասական խաբեբաների հետ, որոնք ասելխոսելով ու վատաբանելով միայն ձայներ, քաղաքական դիվիդենտներ էին շահում և ոչ մի այլ բան:

                                                                                                                                                Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով