«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն արդեն իսկ ցույց է տվել, որ հիմա ինքն արդեն ամուլ է և ոչինչ չի կարող անել, և սա շատ լավ հասկանում է Տեր-Պետրոսյանը». Աղասի Ենոքյան

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղերձով էր հանդես եկել` ուղղված հայ հասարակությանն ու քաղաքական ուժերին:

168.am-ի խնդրանքով քաղաքագետ Աղասի Ենոքյանը մեկնաբանեց Առաջին նախագահի կոչի առավել ուշագրավ դրվագները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Իր ուղերձում Լևոն Տեր Պետրոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իշխանությունների անասելի ջանքերին, ասում է. «Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքովչգնահատված հանճարներիսադրիչների ու չարակամների մի հսկայական բանակհայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերովփաստորեն, պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպոր լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ»։

Ո՞ւմ նկատի ունի Առաջին նախագահըԴուք կիսո՞ւմ եք այն տեսակետըոր ընդդիմադիր ուժերը պատերազմ են մղում իշխանությունների դեմՈ՞րն է դրա տրամաբանությունըՉէ՞ որ վարակը կարող է բոլորին պատուհասելդիմադիր թե ընդդիմադիր:

– Եթե նկատի ունենանք, որ ընդդիմադիր ուժերը պատերազմ են մղում իշխանությունների դեմ, ապա դա միայն պաշտպանողական պատերազմ է: Պետք է հասկանալ, որ հասարակությունը երկու մասի բաժանելը և իր հետ տարակարծություն ունեցող մարդկանց հետ պատերազմելը Նիկոլ Փաշինյանն է հայտարարել: Եկեք հասկանանք, որ սևերն ու սպիտակները, քաղաքական բանտարկյալները առաջացել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, և ընդդիմադիրները կամ ընդդիմախոսներն ընդամենը պաշտպանվում են, պարզապես փորձում են թույլ չտալ, որ այդ ամբողջատիրությունը շատ լայնորեն տարածվի երկրով մեկ: Եվ այս առումով, իհարկե, դիմել Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին և նրանց առաջարկել դադարեցնել գործողությունները, ես կարծում եմ, սխալ է, իրավիճակի սխալ գնահատական է: Որովհետև եթե նման կոչ պետք է հնչեր, այդ կոչն առաջին հերթին պետք է հնչեր դեպի Նիկոլ Փաշինյանը: Առաջին հերթին նրան պետք է դիմեր Առաջին նախագահը, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին դիմելու շատ փոքր մաս կա: Հիմնական մասն ուղղված է ընդդիմադիրներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Լևոն ՏերՊետրոսյանը նաև կոչ է անում՝ «սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքըորն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»:

Հանձնաժողովը, արդեն տևական ժամանակ էոր գործում է: Մեկ անգամ նույնիսկ նրա լիազորությունների ժամկետը երկարացվեց: Ինչո՞ւ է հիմա կոչ անում Առաջին նախագահը:

– Նիկոլ Փաշինյանի մասով դիմումն ըստ էության միայն սա է: Սա շատ փոքր առաջարկ է, որով Տեր-Պետրոսյանը կարծես թե փորձում է հավասարակշռություն հաստատել, փորձում է ցույց տալ, թե բոլորից բարձր կանգնած արբիտր է և կարող է բոլոր կողմերին դիմել: Մինչդեռ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն արդեն իսկ ցույց է տվել, որ հիմա ինքն արդեն ամուլ է և ոչինչ չի կարող անել: Սա ստեղծված էր՝ որպես դաժան գործիք ընդդիմախոսների դեմ, սակայն այս ամբողջ ընթացքում ոչինչ չկարողացավ անել, հիմա էլ իր գոյությունն անիմաստ քարշ տվող մի ինչ-որ խումբ է, որը չարդարացրեց իրենց նախնական սպասումները: Հիմա դրա աշխատանքները կդադարեցնե՞ն, թե՞ ոչ, երկրորդական բան է: Շատ լավ հասկանում է Տեր-Պետրոսյանը դա, և զուտ որպես իր խոսքը հավասարակշռող մի էլեմենտ` սա է առաջարկում:

– Կարծիք կա, որ այս կոչն Առաջին նախագահն իր համախոհ Անդրանիկ Քոչարյանին փրկելու համար արեց, որովհետև վերջինիս համար, թերևս, անսպասելի էր, որ Երրորդ նախագահը կներկայանա նիստին, իսկ ապրիլի 16-ի նիստի ընթացքն ու ավարտը կարող են անկանխատեսելի լինել: Պատահակա՞ն եք համարում այս համընկնումը:

– Չեմ կարող ասել` այստեղ Սերժ Սարգսյանի` հանձնաժողովին մասնակցելու համաձայնությունը կապ ունի՞, թե՞ չէ, բայց մի առնչությամբ շատ կարևոր է հենց հիմա այս դիմումը: Դա այն է, որ այդ հանձնաժողովն արդեն ցույց է տվել, որ իր գոյությունն անիմաստ է: Եվ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունը հենց դա էր նաև ցույց տալու, որ անիմաստ տեղը մարդուն գործից կտրել, կանչել են Ազգային ժողով, որպեսզի ինչ-որ երիտասարդներ ինչ-որ հարցեր տան: Այնպես որ, միգուցե համընկումը պատահական է:

– Առաջին նախագահը կոչ է անում նաև հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե՝ հրապարակավ ու ցուցադրաբարայլ՝ ուղղակի հասցեագրել պարետատանը՝ նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։ Ձեր տպավորությամբ՝ իշխանությունները հակվա՞ծ են այլ կարծիք լսել:

– Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները բազմիցս են նրան առաջարկներ ներկայացրել, և անհասկանալի է, թե ինչու պետք է այդ առաջարկները ներկայացնեն պարետատանը` նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ: Այդ հատուկ խումբ ստեղծելու առաջարկը նույնպես եղել է, որն իշխանությունների կողմից արձագանքի չի արժանացել: Այնպես որ, ես չեմ կարծում, որ սա ինչ-որ լուրջ առաջարկ է: Բնական է, իշխանություններն այլ կարծիք չեն լսի, իշխանություններն այս, այսպես կոչված, պատերազմն ընկալում են՝ հենց որպես պատերազմ, այսինքն` սա ոչ թե՝ որպես համաճարակի դեմ պայքար են ընկալում, այլ առաջին հերթին՝ որպես քաղաքական խնդիր են ընկալում, որպես սեփական դեմքը փրկելու գործիք, և այս առումով իրենք կշարժվեն միայն իրենց պատկերացումներով: Իսկ ենթադրել, թե, օրինակ, ընդդիմախոսների առաջարկները Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին խփելու համար են, ես կարծում եմ՝ ճիշտ չէ, որովհետև սա իսկապես այնպիսի մի վիճակ է, որը բոլորիս է վերաբերում: Եվ եղել են շատ սրտացավ առաջարկներ, որոնք որ իշխանությունները պարզապես արհամարհում են: Անհասկանալի է, թե ինչու պետք է ընդդիմադիրներն իրենց առաջարկները ներկայացնեն հասարակությունից գաղտնի, առանձին դիմումներով: Ճիշտ կլինի, որ այս պայմաններում որևէ կոչ, առաջարկ, դիմում լինի հանրային քննարկման մեջ:

– Ընդհանուր առմամբ Տեր-Պետրոսյանի կոչն այս իրավիճակում օգտակար, ինչ-որ հարց լուծող կոչ կարելի՞ է դիտարկել:

– Մեծ հաշվով, այս ուղերձով ընդամենը Տեր-Պետրոսյանը փորձում է հիշեցնել, որ ինքը կա քաղաքական դաշտում: Ավելին ասեմ, ես այսօր մի քանի ապոկալիպտիկ կարծիքներ եմ կարդացել, որոնք, կարծում եմ, այնքան էլ հեռու չեն ճշմարտությունից: Դրանցում ասվում է, որ զգացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակն ավարտվում է, և Տեր-Պետրոսյանը փորձում է մասնակից լինել հետնիկոլյան քաղաքականության մեջ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ իրական սրտացավություն կա: Տեր-Պետրոսյանն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ իր այս առաջարկները չեն ընդունվելու, որ սխալ հասցեով են: Պարզապես նա քաղաքական դիրքորոշում է արտահայտում և հիշեցնում է իր մասին:

Աղբյուր`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով