Ամբողջ Հանրապետության տարածքում արտակարգ դրության նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է

Էդմոն  Մարուքյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա նախագիծ ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով