Daily Archives: 20.04.2020

Որտեղ անկիրթ և անփորձ պաշտոնյաները,այնտեղ էլ «սամասուդը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը`պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանը, միշտ նվիրված աներձագ է եղել: Հայերը շատ են սիրում աներձագների մասին անեկդոտներ ու պատմություններ հորինել, սակայն դրանք չի կարելի ասոցացնել Նիկոլ Փաշինյանի և նրան նվիրված աներձագի հարաբերությունների հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ նույնպես պատգամավոր դարձած Սիփան Փաշինյանն էլ, իր հերթին, միշտ նվիրված զարմիկ է… Կարդալ ավելին »

«Самосуд»-ը որպես նոր Հայաստանում ժողովրդավարության գրավական

«Սամասուդ»… Երեկվանից այս բառը դարձել է տեղեկատվական դաշտի լեյտմոտիվը մի շարք այլ ոչ նորմատիվ բառակապակցությունների հետ մեկտեղ, որոնք մենք չենք կրկնի, քանի որ մեր դաստիարակությունը, ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թույլ չի տալիս: Վարչապետի պաշտոնում հայտնված գլխավոր գերագույն լրագրողի երեկվա ուղիղ եթերը ըստ էության ծառայում էր մեկ նպատակին՝ անդրադառնալ իր ուղիղ եթերի հետ կապված պատմությանը… Կարդալ ավելին »

Հանրային օրակարգը «հագեցնելու» գնով թիվ 1 քաղաքական խնդիրը պարտակելը սրիկայություն է.Գարեգին Պետրոսյան

Հիշողության թարմացումը երբեմն անհրաժեշտ է երևույթների նկատմամբ նախկինում ունեցած ընկալումը խմբագրելու համար: 2013 թ. նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ «Gallup» կազմակերպությունը հարցումներ էր անցկացրել՝ պարզելու համար 2 հիմնական հարցեր՝ հնարավոր թեկնածուներից առաջիկա ընտրություններում ու՞մ կընտրեին նախագահ և ու՞մ չէին ընտրի: Ի դեպ, հավանական թեկնածուների ցանկում նշված էին և՛ Ռ. Քոչարյանի, և՛ Լ. Տեր-Պետրոսյանի անունները, թեև… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներևակայելի… Կարդալ ավելին »

Ներկայացրել եմ աշխատանքից ազատման դիմում. Մարգարիտա Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պաշտոնական հայտարություն է տարածել. Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։… Կարդալ ավելին »

Ովքեր՞ են Նիկոլի ասած «Սերժի մնացորդները».Վահան Բաբայան

Ովքեր՞են Նիկոլի ասած «Սերժի մնացորդները»,եթե դա այն մարդիկ են,ովքեր աշխատել են Սերժ Սարգսյանի օրոք ապա նրանց անունները բոլորիս քաջ հայտնի են և մնացորդ անվանել տվյալ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդկանց կարծում եմ հարիր չէ,ոչ միայն վարչապետին,այլ նաև յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրեն համարող մարդուն: Արմեն Սարգսյան,Ֆելիկս Ցոլակյան, Հունան Պողոսյան, Էրիկ Գրիգորյան, Ատոմ Ջանջուղազյան, Զոհրաբ Մնացականյան, Դավիթ Տոնոյան,… Կարդալ ավելին »

«Վերադառնում եմ մեկ տարի առաջ կատարած իմ կանխատեսմանը. իսկ իմ կանխատեսումների մեծ մասն իրականություն են դառնում».Մարինա Խաչատրյան

Անդրադառնալով – Նիկոլ Փաշինյանի խոհարարի կորոնավիրուսով վարակված լինելու « հանգամանքին » – Նիկոլ Փաշինյանի եթերային հազին ու դեղամիջոց օգտագործելու փաստին – Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանի զինվորական ծառայության (կամ Արցախում վարձած տանը թիկնազորով ապրելու) մի քանի ամսից ավարտվելու իրողությանը – Աննա Հակոբյանի և ինչ-որ երիտասարդի կողմից մի շարք օտար երկրներում շքեղ առանձնատներ գնելու օդում կախված… Կարդալ ավելին »

Պահանջագի՛ր

Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան սրընթաց փոփոխություններ՝ արտաքինից, հիմնականում, ժողովրդավար և ազատատենչ, իսկ իրականում՝ մեծ խառնակիչ, պատերազմների ջատագով ու ժողովուրդների կործանման հիմք հանդիսացող Ամերիկա պետության ղեկավարների անմիջական հրահրմամբ: Աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում բիոլոգիական մահացու վարակների պատճառով տեղի են ունենում միլիոնավոր մահեր: Վերլուծաբաները գալիս են այն միաձայն կարծիքին, որ բիոլոգիական մահացու վարակների… Կարդալ ավելին »

Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը Արդարադատության Նախարարի կինն է

Պետության հոգատարությունը փողի տեսքով զգացած Տաթևիկ Սարգսյանը Արդարադատության Նախարարի կինն է: Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ պետությունը աջակցում է այնպիսի անապահով մարդկանց ինչպիսին նախարարի կինն է: Նախարարի միլիոնավոր դրամների պարգևավճարները բնականաբար չեն հերիքում այս դժվարին ժամանակներում ընտանիքում ծայրը ծայրին հասցնելու համար: Ի դեպ, «Մալյան» PR ընկերությունում անցյալ շաբաթ որոշում կայացվեց չօգտվել պետության… Կարդալ ավելին »