Daily Archives: 17.04.2020

18+.Քաղաքացին հայհոյում է Նիկոլ Փաշինյանին և լայվով կտրտում իր մարմինը

  Ուշադրություն. տեսանյութը պարունակում է տարրեր, որոնք խորհուրդ չի տրվում նայել մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև էմոցիոնալ և անկայուն հուզական վիճակ ունեցող անձանց: Քաղաքացին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է մտել ու, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելով, վնասում է իր մարմինը: Ինչպես կարելի է հասկանալ տեսանյութից, նա դա արել է, քանի որ գումար չունի, որպեսզի… Կարդալ ավելին »

Հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ։ Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։ Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի… Կարդալ ավելին »

Քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու և մենք ունենալու ենք դրանով վարակված քաղաքացիներ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարության ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում: «Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությանը, պիտի արձանագրենք, որ քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու եւ մենք ունենալու ենք դրանով վարակված… Կարդալ ավելին »

Ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ուղերձով դիմել է ժողովրդին։ Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարված՝ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Արտակարգ դրության ժամկետը լրանում էր ապրիլի 14-ին, բայց մենք ստիպված եղանք… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսը հենց Փաշինյանի շունն է, սանձել են և աշխատեցնում են․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը հարց էր հնչեցրել․ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», հիմա պարզվում է, որ հենց իր շունն է։ Ճիշտ չէ ասել, թե նա լուրջ չի վերաբերվում համաճարակին։ Օգտվելով իրավիճակից, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովով սղացնում-անցկացնում է այնպիսի օրենքներ, որոնք հանգիստ պայմաններում բազմաթիվ հարցականների առիթ կտային ու մեծ հանրային քննարկումներ կպահանջեին։… Կարդալ ավելին »

Սկսնակները չեն կարող շախ և մատ հայտարարել վարպետներին

Սկսնակ շախմատիսները կամ շախմատի հետ որևէ աղերս չունեցող մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչու են իրենք պարտիաները տանուլ տալիս։ Պատճառները բազմաթիվ են և կարելի է թվել անվերջ. 1. Սկզբնախաղում շատ «ագահ» լինելու պատճառով կարող ես պարտիան տանուլ տալ։ 2. Թույլ զինվորներ ստեղծելը, հավանաբար, սկսնակների երկրորդ սիրելի “հոբբին” է: 3. Ավելի մահացու սխալ է զինվորներին ընդհանրապես… Կարդալ ավելին »

«ՀՀ ԱԺ-ի փոխխոսնակը, թե ի՞նչի է թշնամու այգու ծառը ջրում և ադրբեջանանական ռազմաքաղաքական պրոպագանդայով զբաղվում, այ դա թողնենք ԱԱԾ-ին».Տիգրան Վարդանյան

Ես այլևս չէի անդրադառնալու Ալեն Սիմոնյանին, որովհետև քաղաքական դաշտում նա իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց ստիպված կանդրադառնամ, որովհետև կասկածի տակ է դնում մեր ապրիլյան հաղթանակը: Այսօր, Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել, որտեղ ասել է թե 2016թ. ռազմական գործողությունները չի կարելի վերագրել, որպես՝ հաղթանակ, որտեղ մենք ունեցել ենք 100-ից ավել զոհ: Ես չգիտեմ, թե ի՞նչ մազոխիստական… Կարդալ ավելին »

«Երբ մնում են Նիկոլի հույսին».Վահան Բաբայան

Երբ մնում են Նիկոլի հույսին 135 ՀՀ քաղաքացի Մոսկվայի օդանավակայանում մնացել է Նիկոլի հույսին Նրանք հրաժարվում են լքել օդանավակայանը և հույս ունեն,որ իրենց կտեղափոխեն Հայաստան: Բոլորին «անցած ու հաղթած» թավշյա երկրի կողմից մի չվերթ էլ չկա,որ էս մարդիկ հետ գան փաստորեն: Մեր դեսպանն էլ ևս մեկ անգամ նշել է, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի… Կարդալ ավելին »

Կառավարությունը ոչ թե պետք է ստորացնի, այլ պետք է տեր կանգնի Աֆրիկայում գտնվող հայ օդաչուներին

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր քաղավիացիայի մասին և փորձելով արդարացնել Տաթևիկ Ռևազյանի դրսևորումները, նշել է՝ «ՀՀ-ում գրանցված օդանավերը աֆրիկյան երկրներում ներգրավված են զենքի անօրինական փոխադրումներում»: Այդպիսով նա փորձել է «երեսով տալ» ՀՀ քաղավիացիայի աշխատակիցների նախկինում կատարած աշխատանքը: Այնինչ քիչ թե շատ հետաքրքված մարդը գիտի կամ հեշտությամբ կարող է պարզել, որ Հայաստանում տարիներ շարունակ… Կարդալ ավելին »

Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է.Ամրամ Մակինյան

Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Նշենք նաև, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: ՀՀ… Կարդալ ավելին »