Daily Archives: 09.04.2020

«Սատանի հայացքով անկուշտ դևն է խոսում Լենա Նազարյանի մեջ` իր իրական էությունը».Հասմիկ Մանուկյան

Սատանի հայացքով անկուշտ դևն է խոսում Լենա Նազարյանի մեջ` իր իրական էությունը: Առաջին հայացքից անմեղ թվացող սույն տիկինը, դու մի ասա, այնքան է հղփացել ու մեծամտացել, որ կարծում է, թե ինքն «Աստված» է և հայ ժողովուրդը պարտական է իրեն, որ սա «մեծահոգաբար» և «գլուխը կախ» իր «աստվածային» գործերն է սփռում ազգիս համար…. Դե ո՞նց չասես,… Կարդալ ավելին »

Տիկին Նազարյան, ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք»

ԱԺ փոխխոսնակ Lena Nazaryanն ասում է՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով չարքաշ աշխատեն։ Էդ լուր՞ջ եք ասում, տիկին Նազարյան։ Ես՝ որպես տարիներ շարունակ ձեր ասած «չարքաշ աշխատանքը» կատարած մարդ, ասեմ, որ իմ կամ ԱԺ այն ժամանակվա ղեկավարության մտքով անգամ չի անցել, որ կարելի է 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրի… Կարդալ ավելին »

Պետական պաշտոնյաների հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն, ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն.Ստեփան Դանիելյան

Աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետական պաշտոնյաների հեղափոխական պարգևավճարները հիմնականում մեկ նպատակ ունեն, ապահովել «հեղափոխության առաջնորդի» հանդեպ լոյալություն։ Հիշենք Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ընտրողներին արված այն առաջարկը (եթե սխալ եմ հիշում, ուղղեք ինձ), որ ով իր կուսակցությանը ձայն տալ, ընտրություններում հաղթելու դեպքում քաղաքի բյուջեից նրանց կտրամադրի 15 հազար դրամ, «ռեժիմի» 5000… Կարդալ ավելին »

Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է երեքի

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ… Կարդալ ավելին »

Ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունք տրամադրելու գործընթացում կատարված փոփոխությունները

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։ «Նախատեսվել է տեսական քննությունների… Կարդալ ավելին »

Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է պետպատվերի շրջանակում ցանկացած վիրահատության կազմակերպել Աննա Դանիբեկյանի համար

Պանդեմիան փոխեց ամեն ինչ, բոլորի հաշվարկները, փոխվեցին մարդկանց նպատակներն ու երազանքները անգամ։ Այս օրերին մարդկան մի որոշ հատված ընկավ դեպրեսիայի մեջ և սկսեց մտածել մահվան, հոգու հավերժության մասին, որոշ մարդիկ՝ լցվեցին վճռականությամբ և սկսեցին պայքարել։ Պայքարը տարբեր էր՝ մասնագիտական անձնուրաց աշխատանք ինչպես բժիշկներինը, կամ ուղակի մարդկային բարի գործեր։ Ցավով սակայն պետք է նշեմ, որ մեր… Կարդալ ավելին »

Պատկերացնում ե՞ք՝ մարդիկ 2 տարի ա պատգամավոր ու պաշտոնյա են ու ես իրանց անուն-ազգանունները չեմ հիշում

Այսօրվա ԱԺ-ի իշխող Իմ քայլը խմբակցության 88 պատգամավորների մեծ մասի անուն-ազգանունները ես չգիտեմ, չեմ հիշում, իմքայլական նախարարների ու փոխնախարարների մեծ մասինն էլ չեմ հիշում: Պատկերացնում ե՞ք՝ մարդիկ 2 տարի ա պատգամավոր ու պաշտոնյա են ու ես իրանց անուն-ազգանունները չեմ հիշում: Դա ոչ թե նրանից ա, որ իմ հիշողությունը վատն ա (ես իրականում ընտիր հիշողություն ունեմ),… Կարդալ ավելին »

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, թե փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել Թուրքիայից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու գործընթացը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաև Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում նշված է, որ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ… Կարդալ ավելին »

Մահացել է Օպերային թատրոնի մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջը: Գայանե Գրիգորյանը 60 տարեկան էր և վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայում, որտեղ և կնքել է իր մահկանացուն:

Երեւանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել

Ապրիլի 8-ին ժ.14.00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գիշերը ժ.03.00-ին իրենց շենքի մոտ իսպաներեն խոսող կանանց շորերով տրանսգենդերները մի տղայի էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են: Ավելի ուշ պարզվել է, որ նշված տրանսգենդերները հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ՝ Ամաուռի Ռամիրես Տ-ն եւ… Կարդալ ավելին »