Daily Archives: 03.04.2020

Քառօրյայի մասին ստերի ոչնչացումը. Ճշմարտության գարուն

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: Եվ իհարկե դարձյալ շրջանառվեցին 2016 թվականից ի վեր շահարկվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ստեր: Կեղծ տեղեկությունների տեղատարափը ինտենսիվ էր, դիտավորությամբ կառուցված էր այնպես, որպեսզի ներազդի մարդկանց հոգիների ամենանուրբ լարերի վրա և առաջացնի ծայրահեղ բացասական վերաբերմունք թիրախավորված անձանց նկատմամբ: Այդ առումով շատ ճիշտ ժամանակին «5-րդ ալիք»-ը ցուցադրեց… Կարդալ ավելին »

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

Ողջ աշխարհում կա մի հասկացողություն` «գեներալ-գուբերնատոր»: Նրանք այն բարձրաստիճան զինվորական սպաներն էին, որոնք ինչ-որ պետության, շրջանի կամ գաղութի զորամիավորման հրամանատարներ էին, որի հետ միաժամանակ զբաղվում էին տվյալ տարածաշրջանի վարչատարածքային կառավարմամբ, այսինքն համատեղության կարգով զբաղեցնում էին նաև քաղաքագլխի  կամ մարզպետի պաշտոն: Մի շարք պետություններում էլ դարեր շարունակ քաղաքագլխի պաշտոնները տրամադրվել են պաշտոնաթող գնդապետների և գեներալների, քանի… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը ներկայացնում է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ Վրաստանի հրապարակած ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորև: ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին: «Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ. Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք… Կարդալ ավելին »

Պարետի որոշմամբ՝ Կապանի 4 սուպերմարկետների գործունեությունը 6 ժամով արգելվել է

  Ապրիլի 1-ին և 2-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա պարետը որոշել է 6 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «Նոր Զովք» ՍՊԸ` ք. Երևան, Ազատության պող. 11. 2) «Զանգեզուր հասկ» ՍՊԸ՝ ք. Կապան, Շինարարների 99. 3) «Կապանի հաց» ՍՊԸ՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ․ 9. 4) «Ռ․… Կարդալ ավելին »

Վարչական գործերով նիստեր են անում՝ առանց մյուս մասնակիցների, ու տուգանքներ են նշանակում, ինչն օրենքի կոպիտ խախտում է․ Իրավապաշտպանները՝ ՊԵԿ-ին

Իրավապաշտպաններն ահազանգում են՝ արտակարգ իրավիճակ է, մարդկանց հորդորում են տանը մնալ, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը շարունակում է վարչական վարույթներ իրականացնել։ «Մարդկանց փոստով կամ այլ եղանակներով ծանուցում են, որ գնան ներկայանան, սակայն քաղաքացիներն ու իրենց ներկայացուցիչները չեն կարողանում ներկայանալ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Հետևաբար՝ իրենք վարչական գործերով նիստեր են անում՝ առանց  մյուս մասնակիցների, ու… Կարդալ ավելին »

«Այս իրավիճակի, համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը մեկ մարդ է». Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակի հետեւանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջովեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը։ – Մի երկրում, որի սահմանների 80%-ը փակ է, համաճարակը տարածվում է աննախադեպ տեմպերով՝ համեմատած համանման վիճակում գտնվող երկրների հետ, սոցիալական խնդիրներն ահագնանում են առանց անհրաժեշտ լուծումների, առողջապահական համակարգը շուտով կանգնելու է փակուղու… Կարդալ ավելին »

Որովայնի ցավը կարող է լինել COVID-19-ի մասին հուշող ամենավաղ ախտանշանը. Express

Ամբողջ աշխարհում տարածված COVID-19-ի համավարակի ֆոնին մասնագետները հորդորում են մարդկանց շատ զգոն լինել ու չանտեսել չոր հազը և բարձր ջերմությունը, որոնք համարվում են կորոնավիրուսային վարակի մասին հուշող հիմնական ախտանշանները, սակայն Վուսթերի հանրային առողջապահության տնօրեն Մայքլ Հիրշը նշում է, որ ներկա պահին հիվանդանոցներում կան կորոնավիրուսի նոր տեսակով վարակված հիվանդներ, որոնց մոտ առկա միակ ախտանշանը որովայնի ցավերն… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյան

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախաքննության փուլում գտնվող երկու գործով դատախազների նախաձեռնությամբ նախնական կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Գործընթացը շարունակվում է»,- գրել է Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր… Կարդալ ավելին »