Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Զբոսաշրջության կոմիտեն:

«Հյուրանոցային տնտեսության օբյեկտի համար հետևյալ նվազագույն պայմանների առկայությունը պարտադիր է՝ ջրամատակարարում, ջեռուցում, հյուրանոցային համարների կահավորանք, յուրաքանչյուր համարի համար առանձին սանհանգույցի առկայություն: Անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զբոսաշրջության կոմիտեի շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարն է՝ 077 597 157»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով