Զբաղվեք ժողովրդի իրական դարդ իւ ցավով , ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով

Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով։

Անձնական ազատությունների եւ իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության եւ համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչեւ մենք, քաղաքական ուժերս եւ քաղաքացիներս, դրսեւորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանությունները ատամներն են սրում բոլորիս վրա։

Առողջապակական եւ սոցիալ-տնտեսական օրհասական խնդիրները թողած՝ տոտալ իշխանության իրենց տենչանքն են իրականացնում, ինչը կրկնակի անբարոյական է։

Զբաղվեք ժողովրդի իրական դարդ իւ ցավով , ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես չի մնալու։

Արմեն Աշոտյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով