Յուրաքանչյուր զինծառայող ազատ է իր ընտրության մեջ․ Արցախի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Վիտալի Բալասանյանին

Արցախի Հանրապետության պաշտպանական բանակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեռ ապրիլի 5-ին հանդես է եկել հրապարակավ  հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելուց:

Ավելին՝ բանակի հրամանատարի մի շարք որոշումներով և կարգադրություններով արգելվել է զինծառայողներին, նամանավանդ ծառայություն կրելու ընթացքում, մասնակիցը լինել այս կամ այն թեկնածուի օգտին տարվող նախընտրական գործընթացներին: Ուզում ենք հատուկ շեշտել, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, խախտելով զինծառայողների շրջանում օրենքով սահմանված կարգով քարոզչություն իրականացնելու պահանջները, մոտեցել է ծառայողական պարտականությունների կատարման վայրում գտնվող պայմանագրային զինծառայողներին, բաժանել է քարոզչական բուկլետներ՝ միաժամանակ իրականացնելով նախընտրական քարոզչություն, ինչը վերոնշյալ անձնակազմին շեղել է իրենց ծառայողական պարտականությունները անթերի կատարելուց:

Ելնելով կատարվածից, ինչպես նաև բանակում նոր տեսակի կրոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ ՊԲ հրամանատարի հրամանի պահանջները չկատարելու համար (քաղաքացիական անձանց հետ զինծառայողների շփումները բացառելը, ինչպես զորամասում, այնպես էլ զորամասին մերձակա տարածքներում) Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակը ապաղաքականացված կառույց է, զերծ՝ որևէ քաղաքական կողմնորոշումից և, իչնչպես միշտ,  այսուհետ ևս պատվով կատարելու է իր հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել Հայրենիքի սահմանների պաշտպանությունը  արտաքին թշնամուց:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին զինվորականության մասնակցությանը, ապա յուրաքանչյուր զինծառայող ազատ է իր ընտրության մեջ»:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով