«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

Քիչ առաջ իմացա, որ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, կարդալով Իտալիայի ժողովրդին ուղղված Հռոմի Պապի ուղերձը, մեղադրել է Ամենայն Հայոց Հայրապետին, որ վերջինս իբրև թե ուղերձով չի դիմել հայ ժողովրդին։

Ցավում եմ, պարոն Բագրատյան, որ Դուք լինելով ազգությամբ հայ և ենթադրում եմ, որ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, տեղյակ չեք, թե ինչ է կատարվում մեր եկեղեցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնեմ, պարոն պատգամավոր` Վեհափառ Հայրապետը մարտի 18-ը հռչակել էր համազգային աղոթքի օր և անձամբ էր աղոթում ողջ ազգի համար։ Ի դեպ` ծնկած էր աղոթում։

Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին. մարտի 20-ին Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հնչում էր նրա ուղերձը։ Եվս մեկ անգամ հատուկ Ձեզ համար տեղադրում եմ այն։

Կխնդրեի` ավելի ուշադիր լինեք Ձեր երկրի հոգևոր առաջնորդի հանդեպ։ Ի վերջո` Դուք ՀՀ ԱԺ պատգամավոր եք, այլ ոչ թե` Իտալիայի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անի Մարգարյանի   ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով