«Ես հենց առաջին օրն եմ ասել, այդ սկզբունքով ու ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել». Գագիկ Ծառուկյան

«Կարող է տնտեսական աճ կա, բայց այդ աճը չի ազդել մարդու առօրյայի, ապրելակերպի վրա». Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական հեղափոխության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է պնդել, որ Կառավարությունն իր այս քայլերով և ծրագրերով չի կարող տնտեսական հեղափոխություն իրականացնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում է՝ ոչ թե Հարվարդի համալսարանն է ավարտել, այլ տնտեսության մեջ լինելով՝ զարգացրել է իր փորձը, տիրապետում է ամեն ինչին և ձեռքը միշտ զարկերակին է պահում, ուստի այս ամենի արդյունքում էլ եկել է նման եզրակացության:

«Ես հենց առաջին օրն եմ ասել, այդ սկզբունքով ու ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, դրա համար անհրաժեշտ է առողջացման ծրագիր: Մարդիկ ինչ ունեն՝ բանկերում վարկի տակ է, գոնե պետք է աշխատեն այդ ամենը վերադարձնեն մարդկանց, որ զգան հեղափոխություն է եղել, ծրագիր կա: Գարուն է գալիս, մի հատ տեսեք՝ գյուղատնտեսության մեջ ինչ է լինում, տրանսպորտը տրամադրեմ, գնացեք գյուղեր՝ մարդիկ ո՛չ սերմ ունեն, ո՛չ մեխանիզացիա կա: Մարդն այսօր ուզում է, որ մութը ընկնի ու էլ լույսը չբացվի, որ հանկարծ առավոտյան խնդիրներ չունենա: Կարող է տնտեսական աճ կա, բայց այդ աճը չի ազդել մարդու առօրյայի, ապրելակերպի, վարկերի փակման վրա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով