Երեկ լաբորատորիայում կորոնավիրուսի հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են, իրականացվել է ախտահանում, նոր տվյալները կհրապարակվեն վաղը

 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երեկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցված են եղել:
Գրառումն ամողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 194 դեպք: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 4 դեպքի մասին, իսկ այսօր առավոտյան նոր դեպքերի մասին չէր հաղորդվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով