Երբ քաղաքական գործիչները կամ հասարակությունները չեն կարողանում լուծումներ գտնել իրենց երկրների ճգնաժամները լուծելու համար առաջ են գալիս գեներալները:
Նորագույն պատմության մեջ շատ են պատահել նման դեպքեր:
Իհարկե արդարության համար պետք է ասել,որ ոչ բոլոր դեպքերում են այդ պերսոնաժները եղել դրական,բայց դե դա էլ շատ սուբյեկտիվ բան է,նրանք մեկի համար եղել են լավը,մյուսի համար վատը: Պատմությունը ինքնին բավականին սուբյեկտիվ բան է:Մի բանը կարելի է ակնհայտ պնդել,որ գրեթե բոլոր գեներալները,ովքեր եկել են իշխանության ապահովել են երկրներում կայունություն և զարգացում,չնայած որ շատ դեպքերում այդ երկրները ապրել են ավտորիտար ռեժիմներում,բայց գեներալները չեն վաճառել իրենց երկրները այս կամ այն գերտերություններին`նույնիսկ զոհվել են դրա համար:
20-րդ դարում մեզ հայտնի գեներալներից կարող ենք թվարկել շատերին ում անունը ծանոթ է աշխարհի յուրաքանչյուր կրթված մարդու Պինոչետ, Ֆրանկո, Հուսեյն, Քադաֆի,որոնց անունները աշխարհում ոչ միանշանակ են ընկալվում:
Բայց կարող ենք նաև թվարկել այլ դեմքերի ում անունները ավելի դրական ընկալում ունեն և տարբերվում են իմ թվարկած խմբից `Տրումեն,Շառլ դը Գոլ, Էյզենհաուեր, Տիտո,Մաո,Ֆիդել Կաստրո շատերին կարելի է թվարկել:
Գուցե այս բարդ ճգնաժամում,երբ Արցախը պետք է շարունակի իր պայքարը ինքնորոշման և անկախ գոյության համար նույնպես զարգանա գեներալների սցենարով`իհարկե դրա դրական տարբերակով,քանի որ ի տարբերություն թվարկածս շատ դեպքերի Արցախը գնում է ժողովրդավարական ճանապարհով և թե գեներալ,թե շարքային պետք է ստանան արցախցիների վստահության քվեն Արցախի նախագահական ընտրություններում:
Հ.Գ Անպատասխան է մնում այսօր էլ այս մշտական հարցը` անհատն՞է կերտում պատմությունը ,թե՞ պատմությունը անհատին: