Խոշոր վթար՝ Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում. կան վիրավորներ

Մարտի 19-ին, ժամը 20:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայիպողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա. կանտուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված 1994 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Էդիկ Հ., ծնված 1995 թ.), «Mercedes S600» (վարորդ՝ Կարեն Ղ., ծնված 1995 թ.) և «Mazda» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Toyota Camry» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նինա Պ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է շտապօգնության ավտոմեքենայով:

Փրկարարները փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Opel Astra» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով