«ՎԵՏՕ» շարժումը «Կանացի խիզախության» միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխության Հայաստանի թեկնածու հարցի հետ կապված դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեպսանատուն` ակնկալելով սպառիչ պատասխան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդագրություն է տարածել, որտեղ մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգներում կազմակերպվող «Կանացի խիզախության» միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուի  վերաբերյալ: Շարժումը դեսպանատնից ակնկալում է սպառիչ պատասխան՝ հակառակ դեպքում պատրաստվում է այս հարցով դիմել Սպիտակ տուն և Պետական դեպարտամենտ: Ստորև ներկայացնում ենք «ՎԵՏՕ» շարժման հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Հարգելի տիկին դեսպան,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր՝ մարտի 4-ին ԱՄՆ-ում կայանալու է Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որին ելույթ է ունենալու նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը:

«ՎԵՏՕ» շարժումն իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Կանացի խիզախության մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացրել է Լյուսի Քոչարյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Լյուսի Քոչարյանը 2019թ. հուլիս ամսին #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակել է շուրջ 200 անանուն նամակներ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց և ՀՀ ոստիկանության կողմից պաշտոնապես հաստատվեց, կեղծ էին և իրականությանը չէին համապատասխանում: Տիկինն այնքան էր ոգևորվել համատարած սեռական բռնության տպավորություն ստեղծելու գործով, որ բացահայտ սուտ և կեղծիք էր հրապարակում և, ի վերջո, Լյուսի Քոչարյանի արարքը հասարակության կողմից ընդունվեց որպես ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ:

2. Լյուսի Քոչարյանի հանրային առաջխաղացումն իրականացնում են Հայաստանում օլիգարխ Ջորջ Սորոսի գրասենյակի աշխատակիցները և շահառուները:

Այս մտահոգիչ փաստերը կուղարկվեն ԱՄՆ՝ Սպիտակ տուն և Պետական դեպարտամենտ: «ՎԵՏՕ» շարժումն առայսօր ձեռնպահ է մնացել օլիգարխ Ջորջ Սորոսի և ԱՄՆ պետական քաղաքականության նույնացումից, սակայն եթե վերը շարադրված հարցերին սպառիչ պատասխաններ չտրվեն և հանրային բացատրություն չներկայացվի մրցանակի թեկնածուի ընտրության չափորոշիչների առնչությամբ, ապա Լյուսի Քոչարյանի գործունեության թե նախկին և թե ապագա դրվագների համար պատասխանատվությունը կստանձնի ԱՄՆ դիվանագիտական ներկայացչությունը՝ որպես այդ անձին պարգևատրման ներկայացրած կառույց:

Շնորհակալություն

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով