Վստրեչի Ապերի տնից հափշտակել են նրա ոսկե շղթան և օծանելիքը.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրում է.

Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր Վարդանյանի տան բակում լրագրողներին հայտնեց, որ երեկ գիշերը ոստիկանների կատարած անհասկանալի գործողությունների արդյունքում Վարդանյանի բնակարանից թանկարժեք իրեր են անհետացել։ Ըստ Սահակյանի՝ կատարվել է հափշտակություն, ինչի վերաբերյալ ինքը պատրաստվում է հաղորդում տալ ոստիկանությունում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբանի խոսքով, ոստիկանները վերցրել իրենց հետ տարել են Վարդանյանի տան DVR սարքերը, որոնք կրում են առանձնատան տեսահսկող համակարգի ինֆորմացիան։

«Ես հասկանում եմ՝ ինչու են նրանք դա տարել, որովհետև էն գազանությունը, որ էստեղ կատարվել է գիշերը, էդ գազանությունը տեսագրվել է։ Ես վստահ եմ, որ մենք հաղորդում կտանք հանցագործության մաիսն, որովհետև, եթե ոստիկաններն ասեն, որ իրենք հափշտակություն չեն արել, բայց ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հափշտակություն է կատարվել, բնականաբար իրենք պետք է պատասխան տան դրա համար»,-ասաց տիկին Սահակյանը։

Նա նաև նշեց, որ ոստիկանների հեռանալուց հետո իրենք հայտնաբերել են, որ բացի DVR սարքերից, նաև տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկե շղթա և օծանելիքը։ Ավելի ուշ, երբ մտանք տուն, սենյակներից մեկում սեղանի տակ, ի թիվս այլ թափթված իրերի, նաև փող նկատեցինք՝ 1000-դրամանոց։ Լուսինե Սահակյանն ասաց, որ կասկած ունեն, որ նաև փող են տարել տանից, որովհետև կարծում է՝ սեղանին 1000 դրամից ավելի գումար է եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով