Վստրեչի Ապերի թոռնուհին վախից կորցրել է խոսելու ունակությունը

Ինչպես արդեն հայտներ էինք,երեկ երեկոյան իրավապահները մտել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի տուն։Փաստաբանի խոսքով ներխուժումից տուժել է Արամ Վարդանյանի 5 տարեկան թոռնուհին։

Աղջիկը վախեցել է ոստիկանների հարձակումից, տան անդամները խնդրել են թույլ տալ՝ երեխային հեռացնեն, հետո ինչ անում են, թող անեն, սակայն ոստիկանները մնացել են անդրդվելի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսինե Սահակյանը մեզ ասաց, որ դրա հետևանքով վախից պապանձվել է Վարդանյանի թոռնուհին, նա կորցրել է խոսելու ունակությունը և տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանական ուժերը նաև քաշքշել են Արամ Վարդանյանի մորը, բերման են ենթարկել նրա եղբորորդուն, այլ անձանց, որոնց մի մասին ազատ են արձակել, մյուսները դեռ շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքում։ Փաստաբանները փորձել են պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն նրանց որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով