Վրաստանում խոշոր բանկերն սպասարկյալներին թույլ են տվել վարկերի դիմաց չվճարել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի TBC Bank խոշորագույն առեւտրային բանկը ֆիզիկական եւ իրավական անձանց թույլատրել է երեք ամսա ընթացքում վարկերի դիմաց չվճարել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին ասված է ֆինանսական հիմնարկության՝ մարտի 13-ին հրապարակված հայտարարության մեջ։

«Մենք որոշում ենք ընդունել վարկերի դիմաց մուծումների եռամսյա արտոնյալ շրջան առաջարկել ֆիզիկական անձանց, միկրո, փոքր եւ միջին գործարարությանը, ինչպես նաեւ այն բոոր գործարարություններին, որոնք աշխատում են զբոսաշրջության, սննդի եւ այնպիսի ինդուստրիայի բնագավառում, որը բնորոշվում է մարդկանց զանգվածային կուտակմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման որոշում է ընդունել երկրի եւս մեկ խոշոր բանկ՝ «Վրաստանի բանկը»: «Այսօրվանից երեք ամսվա ընթացքում այն սպառողները, որոնք պետք է վարկեր մարեին, կկարողանան մինչեւ մայիս հետաձգել իրենց վճարումը»,- ասված է «Վրաստանի բանկի» հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նախօրյակին հանդիպում է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի հետ, որտեղ ընդունվել է որոշում հարկերի եւ տուրքերի արտոնություններ սահմանել այն գործարարության համար, որ տուժել է նոր կորոնավիրուսի համավարակից: Կառավարության հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ առեւտրային բանկերը:

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք: Կարանիտնի մեջ է 245 մարդ, եւս 58-ը՝ ստացիոնար հիմարկություններում է բժիշկների հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով