Վրաստանում երկրորդ փոխնախարարն է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացման մեջ է գտնվում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտնել է հիշյալ նախարարության ղեկավար Լեւան Դավիթաշվիլին։

Դավիթաշվիլիի խոսքով՝ կորոնավիրուս է հաստատվել Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ, փոխնախարարի մոտ վիրուսի առկայությունը չի հաստատվել, բայց այդուամենայնիվ նա իրեն ինքնամեկուսացրել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հրապարակային հանդիպումներից, խորհրդակցություններից եւ ճեպազրույցից: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ, ինչը հավաստում է նրա բարձր քաղաքացիական պատասխանատվությունը»,- հայտարարել է Դավիթաշվիլին:

Ավելի վաղ ինքնամեկուսացման մասին հայտարարել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն եւ խորհրդարանի ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Օթար Դանելիան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով