Որքան էլ ոչ իդեալական լիներ Սերժ Սարգսյանի իշխանությունը,Հայաստանի քաղաքացիները իրենց ապահով էին զգում

Ոչ տիպիկ թոքաբորբ, թռչնի գրիպ, խոզի գրիպ, պոլիոմիելիտ, էբոլա՝ սա վերջին տասնամյակում մարդկությանը սպառնացած ամենասարսափելի վարակների ցանկն է: Որոշ մասնագետներ այսօր ասում են, որ կորոնավիրուսը կհամալրի այդ ցանկը: Հիմա ես այս կապակցությամբ մեկ հարց ունեմ՝ բա 2008 թվականից մինչև 2018 թվականները ինչո՞ւ Հայաստանում չի եղել էպիդեմիոլիգիական վիճակի այսպիսի սրացում, ինչպես հիմա: Թվարկած վարակները շատ ավելի մեծ թվով մարդկանց կյանքեր են տարել և շատ ավելի լայնորեն տարածված են եղել, քան կորոնավիրուսը, սակայն Հայաստանում չի եղել ոչ խուճապ, ոչ էլ պարենային կոլապս, որի վտանգն այսօր առավել քան իրական է: Իրականում, պատճառը պարզ է: Հայաստանն ունեցել է իշխանություն, որը գործում էր առանց վարանելու, կատարում էր իր պարտականությունները և երբեք չէր փորձում վարակի վտանգը օգտագործել քաղաքական դիվիդենտներ կորզելու համար:

Որքան էլ ոչ իդեալական լիներ Սերժ Սարգսյանի իշխանությունը, անհերքելի է, որ այն պահերին, երբ աշխարհում մոլեգնում էին զանազան վտանգավոր պանդեմիաներ, Հայաստանի քաղաքացիները իրենց ապահով էին զգում: Անհնար է պատկերացնել, որ նախկինում նման լուրջ էպիդեմիոլոգիական իրավիճակում իշխանությունը քարոզարշավ կազմակերպեր: Այսօր պատկերը տրամագծորեն հակառակն է: Հպարտ քաղաքացիները տագնապ են զգում, քանի որ այլևս չեն վստահում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը: Վերջինը իշխանության երկու տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ մեր հայրենիքի անվտանգության հարցը իր համար ստորադասվում է սեփական շահերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո, միգուցե նախորդ իշխանությունը թույլ է տվել բազմաթիվ բացթողումներ, օրինակ, սոցիալական խնդիրների համակարգային լուծման առումով, սակայն Հայաստանի անվտանգության հարցում մենք միշտ վստահ ենք եղել, որ իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի ապահովի քաղաքացիների անվտանգությունը: Հետևությունները թողնում եմ ձեզ:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով