Որ «այո» եք ասում, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց գոնե գիտե՞ք, թե ինչին եք «այո» ասում.Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Որ «այո» եք ասում, լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց գոնե գիտե՞ք, թե ինչին եք «այո» ասում։ Թե՞ արդեն կարևոր չէ, կարևորը մարդկանց խաբելով, մանիպուլացնելով, հարկադրելով ընտրատեղամաս տանելն ու ցանկալի քանակի «այո» հավաքելն է . . .

Իսկ եթե հետո պարզվի, որ մեր միամիտ և դյուրահավատ քաղաքացիներին խաբեությամբ ներքաշել եք պետական մասշտաբի հանցագործության մեջ, ո՞վ է պատասխան տալու, նորից ՀՀ քաղաքացի՞ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե այդքան համոզված էիք, որ ամեն ինչ օրինական է և դուք ճիշտ եք, ինչու՞ այս փոփոխությունը չարեցիք Ազգային ժողովի ձեր խմբակցության միջոցով, ինչու՞ նախնական նախագծի տակ դրված չէին ԱԺ «իմ քայլը» խմբակցության արտոնյալ պատգամավորների ստորագրությունները, ինչու՞ նախագիծը ետ կանչեցիք և համալրված ստորագրություններով հարցը դրեցիք հանրաքվեի, ինչու՞ ԱԺ իրավաբան պատգամավորները հրաժարվեցին նախագիծը ԱԺ-ում ներկայացնել, և այդ «պատիվը» վերապահվեց թերուս և կիսագրագետ «մահապարտին»։

Թե՞ հասկացաք, որ հանցագործություն եք անում, իշխանություն եք զավթում, լիազորությունների եք տիրանում, և որոշեցիք այս անօրինականությունն իրագործել ՀՀ ազնիվ և օրինապաշտ քաղաքացիների ձեռքերով, որ հետո նախաքննական մարմնին ասեք, «մենք ոչինչ չենք արել, ժողովուրդն է արել» և ամբողջ պատասխատվությունը բարդեք ձեզ սիրող, վստահող և հավատացող մեր քաղաքացիների վրա։

Ձեր կյանքում գոնե մեկ անգամ ազնիվ եղեք, ճիշտն ասեք . . .

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Պետք է հիասթափեցնեմ ձեզ, տղաներ և աղջիկներ, չի ստացվելու։ Իրավական պետությունը չի քանդվելու, իսկ ժողովրդավարությունը այլընտրանք չունի Հայաստանում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով