«Ոչինչ չի մոռացվում…».Նարեկ Միրզոյան

Ոչինչ չի մոռացվում…

Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։ Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանության Կոմիտի նախագահ է նշանակվել Սերժ Սարգսյանը, որը մշակել է կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքն ու անվանակազմը։ Պաշտպանության Կոմիտեն իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ 1992-1993-ին Պաշտպանության Կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։ ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագրով կազմավորվել է ԻՊՈՒ հաստիքակազմակերպական նոր կառուցվածք, ստեղծվել են կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ), Պաշտպանական շրջաններ։ Պաշտպանության Կոմիտեի գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին:

Նարեկ Միրզոյանի  ֆեյսբուքյան  էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով