Ուսումնավարժական հավաքներ Արցախի ՊԲ-ում

ՊԲ-ի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում մարտի 6-ին անց են կացվել հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են հետախուզական ստորաբաժանումներից մեկը, վերջերս համալրած նորակոչիկներն ու պահեստազորայինները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարապմունքի մասնակիցների առջև խնդիր էր դրվել կահավորել խրամատներն ու կրակային դիրքերը, կրակ վարել ճեղքում իրականացրած պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, իսկ ապա նաև, պատսպարվելով խրամատում, հակատանկային նռնակներով շարքից հանել հետևակի մարտական մեքենան: Թե՛ պահեստազորայինները և թե՛ նորակոչիկները առաջադրանքը կատարել են լավ և գերազանց գնահատականներով՝ արժանանալով հրամանատարության խրախուսանքին:

Հավելենք նաև, որ ՊԲ-ի այլ զորամասերում ևս տարբեր մասնագիտությունների գծով անց են կացվում նման ուսումնավարժական հավաք-պարապմունքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով