«Ո՞վ է թույլատրել պետական բարձրաստիճան պաշտոնյային չկատարել հանուն Հայաստանի Հանրապետության կայացված դատական ակտը».Նարեկ Միրզոյան

Անդրադառնալով վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած մի քանի դատավարությունների՝ գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը կապված դատարանների կայացրած վճիռների կատարման հետ՝ առնվազն տարակուսելի է:

Առաջին դեպքը կապված է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի կողմից Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենին երկրորդ անգամ նույն հիմքով աշխատանքից ապօրինի ազատելուն: Դատական համակարգի բոլոր ատյանները սպառելուց և վերջնականապես պարտվելուց հետո, երբ դատարանն արձանագրեց դպրոցի տնօրենի իրավունքների խախտում և վերականգնեց նախկին աշխատանքին, մարզպետը կրկին ազատեց տնօրենին աշխատանքից՝ նորից այն հիմքով, որը դատարանը համարել էր ապօրինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրորդը կապված է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից դատարանի վճիռը չկատարելուն:Նախարար Թորոսյանը ոչ ավել ոչ պակաս հրապարակավ հայտնում է քրեորեն պատժելի արարքի մասին, իսկ «հեղափոխական»իշխանությունները լռում են: Ո՞վ է թույլատրել պետական բարձրաստիճան պաշտոնյային չկատարել հանուն Հայաստանի Հանրապետության կայացված դատական ակտը:Ինչպե՞ս կվերաբերվեր գործող իշխանությունը, եթե նման հայտարարություն աներ «շարքային հպարտ քաղաքացին» կամ ընդդիմադիր որևէ մեկը:Համոզված եմ, որ տվյալ դեպքում մենք ականատես կլինեինք հերթական «մասկի շոուների» կամ «ասֆալտին փռելու» հայտնի օպերացիային:

Մի հարցում համաձայն եմ Արսեն Թորոսյանի հետ, այն է, որ դատական համակարգում դեռ կան դատավորներ, ովքեր իշխանության «քմահաճույքները» գերադասում են արդարադատություն իրականցելուց: Նման դատավորները չպետք է տեղ ունենան դատական համակարգում:

Նարեկ Միրզոյանի   ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով