ՈՒ՞ր կորավ օնլայն առք-վաճառքը և առաքումները զարգացնելու քաղաքականությունը

Մարտի 16-ին Երևանում տեղի ունեցավ կառավարության խորհրդակցություն, որի ժամանակ կայացվեց «ՀՀ-ում արտակարգ դրություն հաստատելու մասին» որոշումը: Դրանից հետո ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց որոշման քննարկումը:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում տվյալ որոշման կայացումից հետո ելույթ ունեցավ և, ի թիվս այլ մեջբերումների, հայտարարեց. «Մենք երկար ժամանակ խոսում էինք, որ պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք օնլայն բանկինգը և օնլայն ծառայությունները զարգացնելու համար։ Սա հնարավորություն է, որպեսզի մենք վերջապես կարողանանք ավելի լուրջ կենտրոնանալ այդ հնարավորությունների վրա, որպեսզի մարդիկ օնլայն բանկինգից ավելի շատ օգտվեն, օնլայն առևտրից ավելի շատ օգտվեն, առաքումների համակարգից ավելի շատ օգտվեն, որն ավելի քաղաքակիրթ է և ենթադրում է կյանքի և հարաբերությունների ավելի բարձր որակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ անցել է արդեն 2 օր և կարելի է փոքրիկ ուսումնասիրություն կատարել և տեսնել, թե մեր նորօրյա «թավշյա» կառավարությունը որքանով է «ավելի լուրջ կենտրոնանացել այդ հնարավորությունների վրա»: Տեղեկություններ են ստացվում, որ որոշ լրատվամիջոցներ «լրագրողական հետաքրննություններ» են իրականացնում և գնորդի անվան տակ զանգելով որոշ կազմակերպություններ անում առաքման պատվերներ, ստուգում, թե արդյող տվյալ ընկերությունն ունի՞ առաքման ծառայության թույլտվություն, որքանով է պահպանում հիգիենայի կանոնները և այլն: Նման լրոգրողդական և ոչ լրագրողական հետաքննություններին, որպես կանոն հետևում են հրապարակումներ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և այլ կառույցների կողմից արտադրողների, վաճառողների, առաքիչների և այլ կառույցների շրջանակներում ստուգումներ իրականացնելու, վարույթներ հարուցելու, տույժեր և տուգանքներ սահմանելու և դատական գործեր բացելու գործընթացները:

Այսինքն այս ճգնաժամային պայամններում, երբ արտադրողներն ու վաճառողները փորձում են իրենց ապրանքնաշրջանառությունը և գործունեությունը փրկել առաքումներ կազմակերպելով և որոնց մի մասը ոգևորված է հենց վարչապետի ելույթներից, իրականում կանգնում են նույն պետության կողմից տուգանվելու, պատժվելու և անգամ դատվելու վտանգի առաջ: Փոխարենը եկեք մի փոքրիկ դիտարկում անենք և տեսնենք, թե որքանով են ճիշտ աշխատում  արդեն իսկ գրանցված և ձևավորված ֆիրմաների առաքման ծառայություններն ու առանձին կազմակերպությունները:

Փոքր ֆոտոլրագրողական հետաքննությունն անգամ պարզում է, որ այս օրերին առաքման ծառայություններն աշխատում են ավելի ծանրաբեռնված ռեժիմով, սակայն նրանց գրեթե բոլորի մեքենաներն էն Հայաստանի հասարակական տրանսպորտի, անհատ անձանց և ընկերությունների տաքսիների նման կեղտոտ են: Պարզ երևում է անգամ, որ մեքենաների վրայինը 1, կամ 2 օրվա կեղտ ու փոշի չէ, այլ ավելի երկար ժամանակվա և որ մեքենաները «լվացվել» են ոչ մոտ անցյալում և հավանաբար բախտի բերմամբ կամ պատահմամբ անձրի տակ հայտնվելով: Իսկ ավտոմոբիլի կեղտոտ երկաթյա թափքը շատ լավ տրանսպորտային միջոց է ոչ միայն կորոնավիրուսների, այլև շատ այլ տեսակի միկրոբների, վիրուսների և բակտերիաների տեղափոխման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենևին միտում չունենք բողոք ներկայացնելու առաքում իրականացնող ընկերությունների դեմ, որոնք իրականում առաքում իրականացնելու իրավունք չունեցող փոքր ձեռնարկատերերի պես, այս օրերին պարզապես փորձում են իրենց արյուն-քրտինքով փրկել իրենց սեփական բիզնեսն ու աշխատատեղը: Սրանով ցանկանում ենք ցույց տալ, որ երկրի ճգնաժամային կառավարությունը տապալում է մեքենաների ախտահանման գործընթացը, այն թողնելով բարձիթողի վիճակում պետական մակարդակով: Փոխարենը ստուգումներով և տուգանելով սպառնում են փոքր ձեռնարկատերերին, որքեր պարզապես փորձում են պահպանել իրենց գոյությունը: Սա է՞ օնլայն առք ու վաճառքն ու առաքումները խթանելու քաղաքականությունը:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով