«Ո՞նց կարելի է էշի կարգավիճակի հետ այս կերպ համակերպվել, ու չփորձել թեկուզ մեկ օրինակի հիման վրա ստուգել Նիկոլի ասածը».Գարեգին Պետրոսյան

Երեկ ԱԺ-ում Նիկոլը կրկին հայտարարեց, որ թալանածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու համար ենք սահմանադրական հանրաքվեն դրել, որպեսզի «մաֆիոզները իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն»: Երբ սա լսում են Նիոլին սատարողներն ու երկրպագուները, չեն ասու՞մ, այ անամոթ, քանի՞ հոգու թալանած ես ցանկացել կոպեկ առ կոպեկ հետ բերել, որ ՍԴ-ն կամ Հրայր Թովմասյանը խոչընդոտ են հանդիսացել: Ո՞նց կարելի է այս կերպ էշի տեղ դնել սեփական ընտրողներին:

Ո՞նց կարելի է էշի կարգավիճակի հետ այս կերպ համակերպվել, ու չփորձել թեկուզ մեկ օրինակի հիման վրա ստուգել Նիկոլի ասածը. գոյություն ունի՞ գեթ մեկ օրինակ, երբ թալանը հետ բերելու՝ Նիոլի ամբոխահաճ բաղձանքը հանդիպել է Սահմանադրական դատարանի կողմից հարուցված խոչնդոտին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով