Վիրուս` ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում

Վիրուս` ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ: Վիրուսները Երկիր մոլորակի վրա ամենաբազմաքանակ օրգանական մատերիայի գոյության ձևն են։ Վիրուսները կարևոր են բազմաթիվ կենդանի օրգանիզմների պոպուլյացիաների քանակի կարգավորման համար։ Լաբորատոր հետազոտություններում օգտագործվում են վիրուսների կոնցենտրացիաներ, որոնք առնվազն 100,000 անգամ ավելի բարձր են, քան բնության մեջ հայտնաբերվածները: Եթե մենք ուսումնասիրենք տարբեր հետազոտության տվյալները `վիրուսի բնական կենտրոնացման համար, մենք կտեսնենք, որ ցանկացած վիրուս կարող է ապրել մարմնից դուրս ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:Այսօր ԱԺ – ում օրինակ են բերում Իտալիայի դիակների տեղափոխումը և որոշում են կայացնում ,որ մահացածներին դիահերձում պետք չէ անել:

Ուրեմն ասեմ առաջինը ,Իտալայում դիակները տեղափոխվում էին մոտակա քաղաքի դիակիզարան զուտ այն պատճառով որ տվյալ քաղաքում ( Լոմբարդիա) չկային դիակիզարաներ:Եվ մյուս կարևոր հանգամանքը ,հարգելի պետական այրեր ,որը չգիտեք և կարծում եմ վատ չէր լինի որ հարցնեք համաճարակաբաններին,վիրուսոլոգներին : Վիրուսները ,ցանկացած տեսակի,ապրում և գոյատևում են միմիայն կենդանի օրգանիզմում: Այս ամենը լսելուց հետո նորից նորից համոզվում եմ ,որ դուք ինքներդ էք խուճապ տարածում,որ չունեք մշակված ռազմավարություն ,որ ուղղակի իզորու չեք ճիշտ գործողություններ սահմանել ձեր լիազորությունների սահմաններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով