Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված 58 դեպքերից մեկը գրանցվել է բուժաշխատողի մոտ, մեկ դեպք էլ՝ բանակում

Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր պացիենտ, սակայն ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, բարելավում ունենք։ Հնարավոր է՝ ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը։

Եվս 2 ծանր, որոնց կարծում էինք, որ կդառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարարը՝ հավելելով, որ  վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված 58 դեպքերից մեկը գրանցվել է բուժաշխատողի մոտ, մեկ դեպք էլ կա բանակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ նախորդ օրը մոտ 250 մարդ ինքնամեկուսացումից, որոշ դեպքերում՝ մեկուսացման հատուկ վայրերից դուրս է եկել։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով