Վանաձորում կրակոցներ են հնչել. կա երկու վիրավոր. Ոստիկանություն

Երեկ Վանաձորում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը 22:30-ին բժշակական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդ, մեկը՝ որովայնի առաջնային պատի վնասվածքով, մյուսը՝ կրծքավանդակի հետին մասին հրազենային վնասվածքով:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ, ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու։ Քննությունը վարում է Լոռու քննչական վարչությունը»,- հայտնեց նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով