«Տնայնագործ վարակաբանների» կառավարությունը.Վահան Բաբայան

«Տնայնագործ վարակաբանների» կառավարությունը

Նորմալ պետություններում կարանտին հայտարարելուց մարդիկ ողջամիտ և հաշվարկված ժամկետ են նշում իսկ մեզ՞ մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկզբից մի շաբաթով փակեցին դպրոցները,հետո բացեցին:Հիմա մի օրով էլի փակեցին,վաղը չգիտես էլ ինչ փորձարկումներ կանեն:Ու էդ ամբողջ ժամանակ մենակ Աստված գիտի քանի մարդ կվարակվի ու ինչ կլինի: Նախարարները ասում են նորմալ է վիճակը,հետո վարչապետը սահմանը փակում է,հետո ասում է պինցետի ու օղու մասին արդեն հայտնի խոսքերը,միտինգ է անում մարզերում ,գալիս է Երևան ասում է էլի մարդիկ կան վարակված,վաղը դպրոցները փակենք:

Հիմա սա ինչ՞ է,եթե ոչ «տնայնագործ վարակաբանների» կառավարություն,որը մեծ հաշվով չի տիրապետում ոչ այսօրվա ,ոչ էլ առավելևս վաղվա վիճակին:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով