Տեղեկություններ ունեմ,որ շուրջ 50 ընտանիք ապրիլի 1-ի դրությամբ հայտնվելու է դրսում

Մինչ արտակարգ դրություն հայտարարելը,արդեն իսկ կային փակված ձեռնարկություններ,իսկ արդեն մարտի 21-ից գրեթե ամբողջությամբ փակվեցին հանրային վայրերը:Դեկտեմբեր ամսից կորոնավիրուսի դեմ ստեղծվեց հանձնաժողով,որը մինչև դանակը չհասավ ոսկրին կանխարգելիչ գործողություններ չիրականացրեց,դրա համար այսօր հարյուրավոր մեր հայրենակիցներ կանգնել են փաստի առաջ,նրանք չեն կարողանում վճարել իրենց բնակարանների վարձերը իսկ դա չի բավարարում տան տերերին և իմ տեղեկություններով ամսվա վերջ հարյուրավոր մարդիկ կմնան դրսում:Կա նաև հարցի մյուս կողմը մենք պետք է նաև հասկանանք նաև բնակարանների տերերին չէ,որ նրանք նույնպես գործազուրկ են դարձել և միակ ապրուստի միջոցը մնացել է տան վարձը:

Իմ տեղեկություններով այս մարդիկ չեն լռելու և իրենց ընտանիքներով կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու:Իսկ ի՞նչ է մտածում կառավարությունը,ո՞նց պետք է փոխհատուցի այս մարդկանց չէ,որ նրանք նույնպես հարկադրված հայտնվել են այս վիճակում և զրկվել են իրենց աշխատանքից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հովհաննես Խաչատրյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով