Շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսությունը վերականգնելու համար.«Փաստ»

«Պանդեմիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունը սկսել է գահավիժել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Եվ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում տնտեսագետներն այս տարի գրանցվող տնտեսական ցուցանիշների հետ կապված ավելի հոռետեսական կանխատեսումներ են անում։

Ըստ տարբեր գնահատականների՝ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատությամբ ներկայիս տնտեսական ճգնաժամը մի քանի անգամ հուժկու ալիք է առաջացնելու։ Ուստի այսպիսի իրավիճակում շատ բարդ է լինելու երկրների համար վերականգնել տնտեսությունը և հասնել հետճգնաժամային իրավիճակին։

Չհաշված այն հանգամանքը, որ դեռևս հարցական է, թե ինչքան կտևի ներկայիս արտակարգ վիճակը և, ըստ այդմ, նաև ինչքան ժամանակ կտևի տնտեսական ճգնաժամը։ Խնդիրն այն է, որ արտակարգ վիճակի ավարտից հետո ևս տնտեսական վիճակը կարող է մնալ ծայրահեղ դրության մեջ, քանի որ ներկայումս կոնսերվացված իրավիճակ է, և պրոբլեմները լիովին տեսանելի ու առարկայական են դառնալու հետո։

Այլ կերպ ասած` տնտեսական ճգնաժամը ավելի երկար է տևելու, քան արտակարգ դրության տևողությունը: Իսկ դրանից հետո երկրների կառավարությունները ստիպված են լինելու առերեսվել բիզնեսին աջակցություն տրամադրելու, տնտեսությունը խթանելու, սոցիալական լարվածության և գործազրկության խնդիրների հետ։

Այսպիսով, իրավիճակը հուշում է, որ շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսության վերականգնման համար։ Եվ այս հանգամանքն ի ցույց է դնում, որ շատ դժվար է լինելու այս տարվա ընթացքում տնտեսությունը լիովին իր հունի մեջ դնել։

Ուստի նաև պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ իր ուղերձում նշեց, որ հնարավոր չի լինելու պահել 2019 թվականի տնտեսական աճի տեմպը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունների կողմից հայտարարված «տնտեսական հեղափոխությունից» գրեթե ոչինչ չի մնալու։ Սկզբունքորեն, ոչինչ չի էլ եղել, բայց նման վիճակում, բնականաբար, ընդհանրապես այդ մասին խոսել հնարավոր չի լինի:

Սրանով պայմանավորված՝ իշխանությունները որոշել են նոր հույսեր արթնացնել քաղաքացիների շրջանում տնտեսական ճգնաժամի երևույթի հետ կապված, թե այն շատ մեծ հորիզոններ է բացում Հայաստանի տնտեսության համար, որից պետք է օգտվել, ինչը հնարավորություն կտա նաև շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Եվ այսպես, վարչապետը հայտարարում է. «Աշխարհում համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք այսօրվանից պետք է մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի, և դա պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով