«Սա լինելու է ընտրություն արժանապատվության ու քծնանքի միջև»․ Դավիթ Շահնազարյան

ԱԱԾ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։

Առաջադրվել են Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, և մեկը բացառիկ՝ Վիտալի Բալասանյան։ Միայն Արցախի Հերոս, գեներալ Բալասանյանն է, որ ներկայիս ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ի զորու է ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, վերացնել մեր ներքին խրամատները, վերականգնել մեր համազգային միասնականությունը, ապահովել Արցախի ներքաղաքական կայունությունը և անշեղորեն իրականացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նպատակային արդյունավետ քաղաքականություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա լինելու է ընտրություն համահայկական անվտանգության ու նյութապաշտության միջև, հերոսական կենսագրությամբ ապացուցված պատասխանատվության ու պատեհապաշտության, արկածախնդրության միջև, արժանապատվության ու քծնանքի միջև։

Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը։

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության քաղաքացին պատմական այս պահին իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով կկատարի ճիշտ ընտրություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Դավիթ Շահնազարյան

26 մարտի, 2020թ․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով