Սա աղջկա կողմից ոչ թե անդաստիարակություն էր ,այլ բողոքի ձայն,քաղաքական կամք,իրավական գիտակցություն ցուցաբերելն էր

2018–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսի ներքո էին։ Մարդկանց համախմբման ու նախկինից կուտակված խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունները նոր խնդիրներ առաջացրեցին:Նրանք մեր մեջ անցկացրեցին բաժանարար գծեր` սևեր և սպիտակներ: Սկսվեցին թշնամանքի ու ատելության քարոզները,քաղաքական հետապնդումները, կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգների տակ նեղ քաղաքական ու անձնական խնդիրների լուծումը։ Այսօր բոլոր գործընթացներն ուղեկցվում են ատելության խոսքով ու «ժողովրդի թշնամիների» կերպարի ձևավորմամբ, որը գալիս է իշխանական բուրգի գագաթից : «Եթե հաց չկա, ապա պետք է տեսարաններով կերակրել ժողովրդին» տխրահռչակ տեխնոլոգիաները առաջատար են դարձել այսօր: Ատելության խոսքը դարձել է պետական կառավարման ու ամբոխին մանիպուլացնելու գործիք։
Խոսքերը միայն բառեր չեն: Խոսքը նաև գործողություն է՝ երբեմն դաժան գործողություն, որը կարող է կոտրել մարդուն, նույնիսկ՝ սպանել: Նվազագույնը՝ վիրավորել: Եվ երբ բառերին տանք այն լրջությունը, որին նրանք արժանի են, կհասկանանք, որ խոսքը կարող է ֆիզիկական, հոգեկան և մտավոր ազդեցություն ունենալ, և որ աշխարհում ոչ մի բառ չի կարող վերացնել այդ վնասները:Երեկվանից երկու տարբեր ճամբարներ քննարկում են մետրոյում տեղի ունեցածը: Ամեն ճամբար ցանկանում է տեղի ունեցածից առավելագույնը իր նպատակին ծառայեցնի:Սա աղջկա կողմից ոչ
թե անդաստիարակություն էր ,այլ բողոքի ձայն,քաղաքական կամք,իրավական գիտակցություն ցուցաբերելն էր:Եվ վերջապես սա այն ամենն էր ,ինչ երկու տարի առաջ իրենք սերմացրին երիտասարդների մեջ:
Հ.Գ. 1. Այն մարդիկ, որոնք պայքարում են խոսքի ազատությունը որպես ատելության խոսք օգտագործելու իրավունքի համար, ինչ-որ իմաստով համեմատվում են այն մարդկանց հետ, որոնք պայքարում են հրազեն ձեռք բերելու իրավունքի համար:
Հ.Գ. 2.
Ապագան դեռ գալու է, անցյալն անվերադարձ է, իսկ ներկան հենց այս պահն է, որ կդառնա անցյալ և միաժամանակ իրենից կծնի ապագան:

«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով