ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ միայն օդային ճանապարհով

Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո մտցված որոշումների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ բացառապես օդային ճանապարհով։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել, որով արգելել է օտարերկրացիների մուտքն իր երկրի տարածք։ ՀՀ կառավարությունն էլ որոշում է կայացրել, որ ՌԴ-ում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև այն անձինք, ովքեր չունեն քաղաքացիություն, բայց ունեն Հայաստանում բնակվելու իրավունք, կարող են օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան։ Ցամաքային առումով՝ բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա, իսկ քաղաքացիների տեղաշարժի համար մտցվել են սահմանափակումներ։ Մեր բոլոր քաղաքացիները, ովքեր բնակվում են Ռուսաստանում և ցանկանում են վերադառնալ Հայաստան, պետք է օգտվեն բացառապես օդային ճանապարհից»,- նշեց Նաղդալյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով