Փետրվարի 29-ին  Երևանում տեղի է ունեցել ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց առաջնութունը

Փետրվարի 29-ին  Երևանում տեղի է ունեցել ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց առաջնութունը, արագ ժամանակակարգով (5+3 ռապիդ) :

Մրցույթին մասնակցում էին Հայաստանի 48 ուժեղագույն մարզիկները: Մասնակիցներ կային նաև մարզերից` Կապանից 4-ը ,Գեղարքունիքից 3-ը ,Կոտայքից 1-ը: Մասնակիցներից 6-ը սպորտի վարպետներ էին, 23` վարպետության թեկնածուներ: Այսպիսի ուժեղ կազմ ՀՀ առաջնություններում չէր եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի չեմպիոն դարձավ Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը գրավեց Մարատ Ղուլյանը, իսկ բրոնզե մրցանակակիր դարձավ Հարություն Եղիազարյանը (մարզիչ` Նշան Ալավերդյան) :

Նշենք նաև, որ այս տարվա ապրիլի 25-ին Հայաստանում տեղի կունենա շաշկու պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը և աշխարհի գավաթի խաղարկությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով