Փետրվարի 29-ին Երևանում տեղի է ունեցել ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց առաջնութունը, արագ ժամանակակարգով (5+3 ռապիդ) :
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Մրցույթին մասնակցում էին Հայաստանի 48 ուժեղագույն մարզիկները: Մասնակիցներ կային նաև մարզերից` Կապանից 4-ը ,Գեղարքունիքից 3-ը ,Կոտայքից 1-ը: Մասնակիցներից 6-ը սպորտի վարպետներ էին, 23` վարպետության թեկնածուներ: Այսպիսի ուժեղ կազմ ՀՀ առաջնություններում չէր եղել:
Հայաստանի չեմպիոն դարձավ Նշան Ալավերդյանը, 2-րդ տեղը գրավեց Մարատ Ղուլյանը, իսկ բրոնզե մրցանակակիր դարձավ Հարություն Եղիազարյանը (մարզիչ` Նշան Ալավերդյան) :
Նշենք նաև, որ այս տարվա ապրիլի 25-ին Հայաստանում տեղի կունենա շաշկու պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը և աշխարհի գավաթի խաղարկությունը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news