Փաստաբան և հոգեբան Լինա Էնլիի «#ԵթեԴուԼինեիրԱյստեղ» գիքը կդառնա կանանց միամսյակի առթիվ հիանալի նվեր

Մարտի 7-ին Երևանում կայացավ փաստաբան և հոգեբան Լինա Էնլիի #ԵթեԴուԼինեիրԱյստեղ (#IfYouWereHere) գրքի շնորհանդեսը: Այս գիրքն այն մասին չէ, թե ինչ է կյանքը, ինպես պետք է այն ապրել կամ ով է ճիշտը: Սա մի պատմություն է, որում տեղ են գտել դրվագներ մարդկանց կյանքից :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրողը գրքում իր հոգեբանական հմտությունների շնորհիվ այդ ամենը մարմնավորել է մի կերպարի մեջ, սակայն ընթերցողի համար այդ առանձին կերպարները կդառնան տեսանելի:

Ըստ հեղինակի խոսքերի՝ գրքի իմաստն ու նպատակն այն է, որ մենք սկսենք խեղդել մեր վախերը, որոնք շատ հաճախ խանգարում են մեր երազանքների իրականացմանը: «Գիրքը նախատեսված է 16-ից բարձր տարիքի երիտասարդների և հատկապես աղջիկների համար և կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի ու կանանց միամսյակի առթիվ կարող է դառնալ հիանալի նվեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով