«Փաշինյան Նիկոլ ժողովուրդը ո’չ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ հավատաց տարիներ շարունակ սերմանած ձեր ստերին ու կեղծիքներին».Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանը գրում է.

«Փաշինյան Նիկոլ ժողովուրդը ո’չ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ հավատաց տարիներ շարունակ սերմանած ձեր ստերին ու կեղծիքներին, վստահեցրեցիք, որ իրենց բոլոր խնդիրների մեղավորը միայն Սարգսյանն է։ Ավելորդ բախումներից խուսափելու համար արժանապատիվ ձևով Սարգսյանը հեռացավ, փոխարենը եկաք դուք, փուչիկներով զարդարված նոր փաթեթներով գեղեցիկ մի արկղով, ներկայացնելով արհեստավարժ ձևով, որ ունենալու ենք նոր Հայաստան… պայթել են փուչիկները, բացված է արկղը, որի մեջ ոչինչ չկար, բացի ստից և կեղծիքից, բայց
դու’ք շարունակում եք բանալի բառեր օգտագործել ժողովրդին շեղելու համար, հավատացեք այդ բանալին այլևս ժանգոտել է։

Ժողովուրդը ամեն բան տեսնում և հասկանում է այլևս չի հաջողվի։
Հա ու մեկ էլ թշնամին արդեն տեղյակ է թե’ որքան պաշարներ ունենք և քանի օր կարող ենք գոյատևել։ Խոսելոց առաջ հարկավոր է մտածել »:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով