Փակ սահմաններ, դադարեցված ավիափոխադրում, համաճարակի տեմպերի աճ. 6 քայլ՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Չորս փակ սահմաններով, դադարեցված ավիափոխադրումներով, ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով, համաճարակի տեմպերի աճի վտանգով, հարձակման պատրաստ հակառակորդով Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Երբևէ ռիսկերն այսքան բազմազան և այսչափ միանգամից չեն եղել։ Տրամաբանությունն այնպիսին է, որ մի խնդիրը մուլտիպլիկատիվ մի քանի նոր ինքնուրույն խնդիր է առաջացնելու՝ ոչ պակաս սուր, քան «մայր» խնդիրը։ Մենք կարող ենք ունենալ «խնդիրների փոխվարակելիության» ֆենոմեն։ Մեզ անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային։ Ներկայացնում ենք հրատապ քայլերի առաջին խումբը.

1. Կառավարության պահուստային ֆոնդից համաճարակի դեմ պայքարի համար ՀՀ կառավարությունը մարտի 13-ի որոշմամբ հատկացրել է 441 մլն դրամ, իսկ հանրաքվեի անցկացման համար՝ փետրվարի 20-ի որոշմամբ, մոտ 3.5 մլրդ դրամ։ Սա աբսուրդ է։ Առաջարկում ենք չեղարկել փետրվարի 20-ի որոշումը և գումարը վերահասցեավորել համաճարակի դեմ պայքարին։ Մեզ առաջիկայում հրատապ զգալի գումարներ են պետք գալու՝ դեղորայքի, բուժսարքավորումների, չարտերային թռիչքների, բուժանձնակազմի հավելավճարների, առաջին անհրաժեշտության ապրանքների և այլ հրատապ ծախսերի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Կառավարական ամառանոցների դատարկում և դրանց տրամադրումը պարետատանը՝ հակահամաճարակային խնդիրներ լուծելու համար՝ քաղաքացիների մեկուսացում, ժամանակավոր հիվանդանոցներ։ Պետության բալանսի վրա այսօր կան մեծ թվով լավ կամ շատ լավ վիճակում գտնվող առանձնատներ, հյուրատներ և այլն։ Միայն Կոնդի առանձնատներում կա 6-8 դատարկ պատրաստի շինություն, տարածքում բնակվում է միայն երկու ընտանիք։ Ուրիշ ոչ ոք։ Նրանք հանգիստ կարող են տեղափոխվել իրենց տները, և մենքկունենանք մեկուսացման համար չափազանց հարմար վայր։ Մի օր կենտկոմական այդ «դաչաներից» պետությունը պետք է հրաժարվի։ Ավելի լավ պահ չկա։ Զգալի թվով պետական առանձնատներ կան Սևանում, Դիլիջանում, որոնք նույնպես կարող են տրամադրվել համաճարակի դեմ պայքարին։ Սա հանրային սոլիդարության մեծ քայլ է՝ դժվար պահին հրաժարվել ճոխությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով