Պատասխանատվությունից խուսափելով հրապարակ այդպես էլ չեկավ առաջին նախագահը իսկ այսօրվա վարչապետ,նախկին ընդդիմադիր Նիկոլը «ծլկեց».Վահան Բաբայան

Ի՞նչ էր մարտի 1-ը

2008թ-ին մի խումբ մարդիկ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու պատրվակով փորձեցին իշխանության բերել 1998թ հրաժարական տված առաջին նախագահին:
Փողոցային անկարգությունների,բռնությունների,ատելության քարոզի ուղեկցությամբ այդ ժամանակվա ընդդիմադիրները,որոնց պարագլուխներից էր նաև Նիկոլ Փաշինյանը քաղաքի կենտրոնը դարձրեցին մղձավանջ հիշեցնող մի թաղամաս,որտեղ այրվում էին մեքենաներ,թալանվում էին խանութներ,կառուցվում էին բարիկադներ:Ցավոք եղան նաև զոհեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատասխանատվությունից խուսափելով հրապարակ այդպես էլ չեկավ առաջին նախագահը իսկ այսօրվա վարչապետ,նախկին ընդդիմադիր Նիկոլը «ծլկեց»:Եվ եթե չլիներ արտակարգ դրություն Երևանից ինչ կմնար կամ քանի զոհ կլիներ դժվար է ասելը:

Այն ինչը ստացվեց անել 2018թ չստացվեց 2008-ին և տաս տարի շարունակ այդ նույն խումբը ռևանշի ձգտումներով թույնի և ատելության քարոզով կերակրեց մեր շատ հայրենկիցների:Նրանց հիմնական ասելիքը ատելությունն էր,իսկ թիրախները վաղուց ընտրված Արցախի հերոսներ երկրորդ և երրորդ նախագահները:

Մարտի 1-ը դա փողոցային աննախադեպ անկարգությունների օր էր և այն ֆետիշացնող քաղաքաան ուժերը այն դարձրեցին իրենց հիմնական քաղաքական կապիտալը,քանի որ մարդկանց հույզերի վրա խաղալով հեշտ է նրանց մանիպուլացնել և կերակրել ցանկալի ստերով և հեքիաթներով:
Այդ օրը արդեն դարձել է քաղաքական վրեժխնդրության սիմվոլ և ժողովրդի պառակտման բանաձև,այն դուրս է իրավական որևէ տիրույթից և օգտագործվում է բացառապես այդ օրերի ընդդիմադիրների կողմից որպես քարոզչական զենք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշխարհում ցույց տվեք մի երկիր,որտեղ քաղաքի կետրոնը ջարդող ու թալանող,այրող ու քանդող զանգվածին իշխանությունը թողնի ինչ ուզեն անեն,դա անհնար է: Նույն կերպ էլ դա անհնար էր Հայաստանում 2008-ի մարտի 1-ին:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով