Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

Կորոնավիրուսի համաճարակը մեզ մի շարք նոր բաներ և բառեր է սովորեցնում: Օրինակ՝ շատերը միայն այժմ իմացան թե ինչ է նշանակում պանդեմիա: Սակայն հարկավոր է նշել, որ գոյություն ունի ևս մեկ բառ, որը ևս պետք է սովորել, և այդ բառը տեղաճարակ է՝ էնդեմիա:

Տեղաճարակը դա մեկ կամ մի քանի գյուղերում կամ քաղաքներում տարածվող աղետն է, համաճարակը՝ մեկ կամ մի քանի երկրում տարածվող աղետն է, իսկ պանդեմիան՝ մայրցամանքների մասշտաբով տարածվող աղետն է: Հատկապես վիրուսային վարակների դեպքում հարկավոր է ընդգծել, որ հաստատ ամեն ինչ սկիզբ է առնում տեղաճարակից, ընդամենը մեկ կետից և որից հետո այն սկսում է տարածվել թվաբանական կամ երկրաչափական պրոգրեսիայով: Ցանկացած պետություն և անգամ քաղաք ունի վարչատարածքային բաժանումներ, և վարակների տարածմանը ճկուն և օպերատիվ արձագանքման դեպքում շատ հեշտությամբ հնարավոր կլինի ցանկացած բնակավայրում չեզոքացնել վարակի տարածումը և հեռու մնալ համաճարակի և առավել ևս՝ պատդեմիայի վտանգից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է վստահաբար ասել, որ արտակարգ իրավիճակում տեղաճարակի նկատմամբ հարկավոր է անպայման կիրառել ավելի խիստ միջոցներ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման աղբյուներից մեկըԿոտայքի մարզի Չարենցավան քաղաքն է: Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հրապարակեց Չարենցավանը փակելու և սահմանափակումներ մտցնելու որոշումը: Սակայն պարզվում է, որ սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ Պարետի որոշումից ընդամենը րոպեներ անց պարետի որոշումը չեղարկվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Կոտայքի մարզպետարանի թեժ գծից, իսկ մանրամասներ և բացատրություններ չկան: Այսինքն, պարետատունը հետ է կանգնել կարևոր որոշումից՝ խուսափելով կոշտ քայլից, փոխարենը չգնահատելով հետևանքները: Հետանքներ, որոնց համար վճարելկու ենք մենք բոլորս:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստանն արդեն իսկ պատրաստվում է կորցնել 300.000.000.000 դրամի չափ գումար, որի մասին հայտարարել է անձամբ վարչապետը: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է այդքան գումար հատկացնել կորոնավիրուսի պատճառով տուժած անձանց և կազմակերպություններին, փոխհատուցելով մի շարք վարկերի տոկոսոգումարներ: Սակայն դա էլ դեռ ամենը չէ:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով