Նվիրյալի իմ Մտատիպարը՝ Էդուարդ Շարմազանով .Ստելլա Աբրահամյան

Նվիրյալի իմ Մտատիպարը՝
Էդուարդ Շարմազանով .
«Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ Հայրենքը հավիտենական է:»
Ավելի քան ճիշտ ես, Շարմազանով…
Ի՞նչ տարբերություն, թե ո՞վ է իշխանության գլուխ, երբ Սրբություն է Հայրենիքդ, Հայրենիքիդ ամեն մի քարը, ամեն մի թուփը, լինի չեչոտ, թե փշոտ…
Երբ Սրբություն է սահմանին օր ու գիշեր կանգնած Զինվորը…
Երբ Սրբություն է Զինվորի Կյանքին պատասխանատու Հրամանատարը…
Երբ Սրբություն է այդ սահմանները օծող Արյունը…
Երբ Սրբություն են Իմացյալ Մահով Անմահացած մեր բոլո՜ր-բոլո՜ր Նահատակները…
Բազմիցս անգամ, ապացուցել ենք ողջ աշխարհին՝
Հավերժի ճամփորդ ենք պատմության քառուղիներում՝
Մեր ձեռքբերումներով ու կորուստներով հանդերձ …
Դարերով և հազարամյակներով հյուսված մեր վիպերգերը, մեր դյուցազնավեպը ասես երբե’ք ավարտ չեն ունենալու…
Միշտ հյուսվելու են՝ սքանչացումի իրենց գույներին խառնելով նոր ծնվող առասպելների ու լեգենդների անմարելի գույները…

Ստելլա Աբրահամյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով