«Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ

Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով