Նիկոլի վարկանիշը զոռով պահում են մի քանի հազար ֆեյք և ժողովրդի մի փոքր հատված

Նիկոլի վարկանիշը զոռով պահում են մի քանի հազար ֆեյք և ժողովրդի մի փոքր հատված,որոնք շատ ագրեսիվ են տրամադրված,շատ ակտիվ են և կարծում են ինքը փրկիչ է:
էդ ֆեյքերին արդեն դեմքով ու ձեռագրով բոլորս ճանաչում ենք,նրանք դարձել են մեր անբաժան ուղեկիցները:Կիրիլիցայով հայերեն գրող`հայհոյող կեղծ օգտատերերը շատ են,բայց նման անբովանդակ կենդանական օրգանիզմները մի՞թե կարող են երկար ազդել հասարակության կարծիքի վրա:Կարծում եմ ոչ,հասարակությունը զզվել է արդեն շոուներից,լայվերից,էժան բեմադրություններից և սուտ խոստումներից:Ամեն բան ունի իր ժամանակը:

Հասարակության մի մեծ մաս սպասողական է տրամադրված,իսկ ավելի մեծ մաս հիասթափված է:
Եթե մի օր իրական պատկերը երևա շատերը կարող են զարմանալ,որ այսքան ժամանակ իրենք զուր են մտածել ,թե այս «հեղափոխությունը» շատ մեծ աջակցություն ունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդիկ կան դեռ 2018 թվականն է իրենց համար, բայց ժամանակը արագ գնում է առաջ և էս վիրուսի նահանջից հետո բարդ տնտեսական վիճակում ավելի է փոքրանալու խոստումներին հավատացող մարդկանց հատվածը:

Խնդիրները միայն ավելանալու են,հարցերը շատանալու են,պահանջողները առաջ են գալու:

Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով