«Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցից իր անձնական ձեռքբերումները տեսանելի են, իսկ հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից ձեռքբերումները բացակայում են».Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցից իր անձնական ձեռքբերումները տեսանելի են, իսկ հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից ձեռքբերումները բացակայում են։
Այցին հետևող մամլո պաշտոնական հաղորդագրություններից ակնհայտ է դառնում՝ այցը հերթական պրոտոկոլային հանդիպումների շարք էր, զուրկ Հայաստանի համար մեծ կամ փոքր նշանակություն ունեցող հարցերի լուծումներից։
Մի կողմ թողնելով պաշտոնական լրահոսը, պարզապես թվարկենք այն իրադարձությունները, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի հերթական «փայլուն» հարաբերությունների, հերթական «բարձորակ» այցի անհերքերելի վկայություններն են։
1. Հիսուս Քրիստոսի կադրային քաղաքականություն,
2. Հիսուս Քրիստոսի առաքյալների թվաքանակի խմբագրում,
3. այց ռեստորան,
4. երգ, պար ռեստորանում,
5. տնային կենդանու ձեռքբերում։
Վերը թվարկվածներն անկասկած նպաստելու են առկա խնդիրների լուծմանը՝ մասնավորապես, անանցանելի սահմանային ճանապարհներ, վրացական կողմից արհեստական ստեղծվող խոչընդոտներ, միջազգային հարթակներում առավել սերտ հարաբերություններ ու փոխկապակցված աշխատանք, արցախյան հիմնախնդրի հայանպաստ դիրքորոշմանը և այլն։

Հ.Գ. Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանը մեր սահմանի երկայնքով լայնածավալ հարձակվողական բնույթի զորավարժություններ է իրականացնում։ Տարածաշրջանային այս լարվածությունների ֆոնին ստեղծված իրավիճակի հետևությունները թողնում եմ ձեզ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով