Նավթի գինը և մեր պողոսների սոցիալական վիճակը

Այսօր արձանագրվել է նավթի գնի կտրուկ տատանում և անկում։ 1 բարելի դիմաց «բրենտ» տեսակի նավթի գինը միանգամից իջել է 14 դոլարով։ Նավթի գնի անկման արդյունքում ՌԴ ռուբլին դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվել է։ Նավթի գների այսպիսի կտրուկ իջեցման պատճառով ՌԴ–ն կարող է կորցնել օրական 100–ից 150 միլիոն դոլար։ Պատճառն էլ այն է, որ ՕՊԵԿ–ի անդամ երկրները ընդհանուր հայտարարի չեն եկել նավթի արդյունահանումը կրճատելու հարցում։ Առաջարկի ծավալը մեծ է լինելու պահանջարկից, ինչն էլ հանգեցրել է գնի անկմանը։ Հայաստանում բնակվող պողոսներին կարող է թվալ, թե այս ամենը հեռու է իրենցից և ոչ մի առնչություն չի կարող ունենալ իրենց հետ: Սակայն սա ուղիղ կապ ունի նաև Հայաստանի հետ:

Ռուսաստանի Դաշնությունն այն երկիրն է, որտեղից Հայաստան են գալիս ամենամեծ թվով օտարերկրացի զբոսաշրջիկները, այն երկիրն է, որտեղից Հայաստան են գալիս ամենամեծ թվով ներդրումները՝ տրանսֆերները, ժողովրդական ձևով ասված՝ ամենաշատ փողերը Հայաստան է գալիս Ռուսաստանից և, վերջապես, Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ ապրում են ամենամեծ թվով հայերը, որոնց ընդհանուր թիվը մի քանի անգամ գերազանցում է որևիցե այլ երկրում, օրինակ, ԱՄՆ-ում բնակվող հայերի թվին: Նավթի գների հսկայական տատանումների պատճառով Ռուսաստանը կորցնում է հսկայական գումարներ, արժեզրկվում է ՌԴ ռուբլին, այսինքն արժեզրկվում է նաև Ռուսաստանում աշխատող հայ խոպանչիների կողմից Հայաստան ուղարկվող այդ հսկայական գումարը, որն անհամեմատելի մեծ և կարևոր է, քան ցանկացած այլ երկրից Հայաստան եկողը: Այս գումարը նաև ավելի կարևոր է, քան Հայաստանում թոշակառուների թոշակը և ցածր աշխատավարձ ստացող անձանց ստացած աշխատավարձը, քանի որ շատ շատերը դրսում աշխատող իրենց ազգականներից շատ ավելի մեծ գումար են ստանում, քան հենց իրենց աշխատավարձը կամ թոշակն է: Ռուբլու արժեզրկմամբ Հայաստան ուղարկվող այդ գումարները էապես կկրճատվեն, կքչանան և կարժեզրկվեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք նաև այն, որ ողջ աշխարհում  տարածվում է կորոնավիրուսի համաճարակը, և դրանից էականորեն տուժելու է նաև Հայաստանի տուրիզմի, սննդի և այլ իրերի արտահանման և ներկրման շուկան, ինչն անխոսափելի հարվածելու է նաև Հայաստանի բնակչության և հատկապես անգրագետ և աղքատ պողոսների սոցիալական վիճակին:

Նավթի գինի միջազգային տատանումներից և անկումից Հայաստանը չի շահելու նույնիսկ հենց այդ նույն վառելիքն ավելի էժան գնելու հնարավորության շնորհիվ, քանի որ Հայաստանում այդ հնարավորությունը պարազապես չկա:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով