Մաիլյանի ֆիասկոն

Երեկ Արցախում անցկացվեցին հեռուստադեբատներ: Սա նոր ձևաչափ չէ, այն ընդունված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հաշվի առնելով հեռուստադեբատների ընթացքում ժամանակի սահմանափակ լինելը՝ սովորաբար դրանք անց են կացվում ընտրարշավի վերջում, երբ հանրությունը արդեն ծանոթ է թեկնածուների ծրագրերին:

Ըստ էության, փորձը ցույց է տալիս, որ հեռուստադեբատների ժամանակ թեկնածուները ոչ այնքան իրենց ծրագիրն են ներկայացնում, որքան փորձություն են անցնում ամուր նյարդերի, դժվար, տհաճ և անցանկալի հարցերին պատասխանելու հմտություն ունենալու, իրենց երկրի տնտեսության և անվտանգության հիմնախնդրերին տեղյակ լինելու և արագ կողմնորոշվելու առումով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկվա հեռուստադեբատներն առանձնանում էին նրանով, որ թեկնածուներից մեկը՝ Մասիս Մայիլյանը, հրաժարվեց մասնակցել անհեթեթ պատճառաբանությամբ, որը ընդամենը էլ ավելի ցցուն դարձրեց այն փաստը, որ Մասիս Մայիլյանը ՎԱԽԵՆՈՒՄ Է հանրային հարթակում դժվար հարցերին պատասխանելուց և իր մրցակիցներին առերեսվելուց:

Մասիս Մայիլյանի կերպարը այս ընտրություններում հստակ ուրվագծվել է որպես միայն կոմֆորտ զոնայում նախընտրական արշավ իրականացնող թեկնածու: Ամբողջ քարոզարշավի ընթացքում նա խուսափել է հեռուստահարցազրույցներից և հիմնականում պատասխանել է միայն տխրահռչակ Ջորջ Սորոսի հետ ակնառու կամ թաքնված կապ ունեցող լրատվամիջոցների լրագրողների հարցերին:

Սա խոսում է այն մասին, որ Մասիս Մայիլյանը իրեն խիստ անվստահ է զգում և հասկանում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացում իր կողմից դրսևորված հակասական կեցվածքը վստահություն չի ներշնչում կայունությունը գնահատող արցախցիների մոտ: Նա նաև հասկանում է, որ եթե մասնակցեր հեռուստադեբատներին, էլ ավելի կվնասեր իր վարկանիշին: Սակայն հրաժարվելով մասնակցել դեբատներին, որոնց մասնակցել են բոլոր մնացած թեկնածուները՝ նա ի ցույց դրեց բոլորին, որ չի կարող հավակնել Արցախի Նախագահի պաշտոնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ պաշտոնը չի կարող զբաղեցնել դժվարություններից խուսափողը:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով