Կոտայքում մանկապարտեզների պահեստավորված սնունդը բաշխվել է մարզի կենսաթոշակառուներին

Կոտայքի մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը համայնքապետարանների աշխատակիցների կողմից բաշխվել է մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուներին: Այս մասին ասված է Կոտայքի մարզպետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Բյուրեղավան համայնքի միայնակ, ինչպես նաև խիստ կարիքավոր 10 կենսաթոշակառուների բաշխվել է համայնքի «Արև» մանկապարտեզում պահեստավորված սնունդը՝ պանիր, բանջարեղեն, հրուշակեղեն, ձու, մսամթերք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծաղկաձոր համայնքի միայնակ 6 կենսաթոշակառուների բաշխվել է «Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ –ում պահեստավորված սնունդը՝ պանիր, բանջարեղեն, խնձոր, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Եղվարդ համայնքի միայնակ 7 կենսաթոշակառուների բաշխվել է «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք: Զորավան բնակավայրի միայնակ, անժառանգ 5 կենսաթոշակառուների տրամադրվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Զովունի բնակավայրում 7 կենսաթոշակառուի բաշխվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աբովյանում միայնակ, անժառանգ 10 կենսաթոշակառուի բաշխվել է կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք: Ակունք համայնքում սնունդ տրմադրվել է միայնակ 5 կենսաթոշակառուի:

Չարենցավան համայնքի խոցելի խմբում գտնվող 5 ընտանիքների և միայնակ, անժառանգ 8 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի «Զանգակ», «Ծիծեռնակ», «Հեքիաթ», «Հրաշք», «Ալափարսի մանկապարտեզ», «Արզականի մանկապարտեզ», «Բջնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում պահեստավորված սնունդը՝ կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով